00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյան-Ալիև հանդիպման հայտարարության մեջ Արցախի մասին մեկ բառ չկար. Վարդևանյան

© Sputnik / Aram NersesyanԱրամ վարդևանյան
Արամ վարդևանյան - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2022
Արամ վարդևանյան
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` ՀՀ իշխանությունները գնում են դելիմիտացիա անելու մի երկրի հետ, որն էթնիկ զտում է իրականացնում Արցախում։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը կարծում է, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո արված հայտարարությունը մի քանի մասշտաբային թերություն ունի։ Վարդևանյանը ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այդ հայտարարության մեջ դրական ոչինչ չի տեսնում, բացի մեծ անհանգստությունից։
«Հայտարարության մեջ Արցախ բառը հիշատակված չէ։ Ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ իշխանությունները խոսում են հումանիտար աղետի մասին, սակայն 4 ժամ քննարկումից հետո ոչ մի բառ չի շոշափվում այդ մասին։ Այսինքն` ՀՀ-ն դա չի՞ պաշտպանում։ Կարծում եմ` եթե դա սկզբունքային լիներ ՀՀ–ի համար, չէր կարող հայտարարության մեջ չլինել»,– ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով` Արցախում տիրող ներկայիս իրավիճակում սահմանազատման և սահմանագծման մասին չենք կարող խոսել. ստացվում է, որ սահմանազատման ենք գնում մի երկրի հետ, որն էթնիկ զտման քաղաքականություն է վարում Արցախում, գազն է անջատում, որ մարդկանց հոգեբանորեն ահաբեկի, մինչ օրս զինված գործողություններ է անում Արցախում։
«ՀՀ իշխանությունը չի՞ նկատում, որ մի քանի օր առաջ զոհեր ենք ունեցել։ Այս խայտառակ իրավիճակի այլընտրանքը պատերազմը չէ։ Բացի այդ, հնարավոր պատերազմ սկսելու հանգամանքը չի նշանակում, որ պետք է գնաս ու քեզ «կզած» ձևով պահես։ Արցախում տեղի են ունենում զինված գործողություններ, սակայն ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի լինում այնտեղ, և խոսում են միայն ռուս խաղաղապահների մասին։ ՀՀ–ն ձեռքերը լվացե՞լ է Արցախից»,–ասաց Վարդևանյանը։
Ըստ նրա` այս իշխանության միակ ճիշտ քայլն այն է, որ հայտարարել է, թե Արցախի հարցը պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում լուծվի։ Սակայն երեկվա հայտարարության տեքստում Մինսկի խմբի մասին էլ որևէ հիշատակում չկար։
Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Եռակողմ հանդիպումից հետո Միշելը հայտարարեց, որ որոշել են հստակ գործընթաց սկսել խաղաղության բանակցությունների և պայմանագրի համար։
Մինչ եռակողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ` ներկայացնելով ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Եռակողմ հանդիպումից առաջ Շառլ Միշելի հետ առանձնազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Մինչ Բրյուսել մեկնելը Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղ բանակցությունների մեկնարկի հարցերը:
Լրահոս
0