00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դոլարավազք» Հայաստանում չսկսվեց, ինչպես 2014-ին

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի տարադրամի փոխանակման կետերից մեկի աշխատակիցը դրամ է հաշվում
Երևանի տարադրամի փոխանակման կետերից մեկի աշխատակիցը դրամ է հաշվում - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
Բաժանորդագրվել
Դոլարի նկատմամբ խառնաշփոթ պահանջարկի բացակայությունը օգնել է արտարժութային շուկան զերծ պահել ցնցումներից։ Դա ռիսկերի մի ամբողջ շղթա է կանխել․ ԿԲ-ն ստիպված չի եղել կոշտացնել վարկային պայմանները, իսկ ներկրվող ապրաքներն էլ ավելի չեն թանկացել։
Դոլար գնե՞լ, թե՞ չգնել, երբ ճգնաժամ է սկսվում։ Հայ սպառողները օրինակելիորեն ճիշտ պատասխան են տվել այդ հարցին։ Նրանց շնորհիվ (այսինքն՝ մեր բոլոր շնորհիվ) երկրի տնտեսությունը խուսափել է արտարժութային շոկից։
Երբ մարտի սկզբին, հայտնի իրադարձություններից հետո, դոլարի փոխարժեքը բարձրացավ և հասավ 515-520 դրամի, բոլորին թվաց, թե բանկերում և փոխանակման կետերում կսկսեն արտարժույթը ճամպրուկներով գնել։ Բայց անցավ մեկ-երկու օր, և նման բան այդպես էլ տեղի չունեցավ։
Իսկ հետո դոլարի փոխարժեքը սկսեց իջնել նույնքան արագ, որքան բարձրացել էր, և հիմա գրեթե նախաճգնաժամային մակարդակի է հասել։ Եվ, ինչը ոչ պակաս կարևոր է, առքի ու վաճառքի արժեքների միջև տարբերությունը, որը ճգնաժամային օրերին աճում է, նույնպես նվազել է՝ հասնելով նախաճգնաժամային ցուցանիշներին։
Ի՞նչ ենք մենք ստացել դրա արդյունքում։ Ստացել ենք այն, որ ներկրվող ապրանքները մեզ համար ավելի էժան են ստացվում։ Եթե առևտրային ընկերությունները արտերկրում, օրինակ, մեկ կիլոգրամ կարագը գնում են հինգ հազար դոլարով, ապա եթե դոլարը 480 դրամ է, դա մի պատմություն է, իսկ եթե 520 դրամ՝ բոլորովին այլ պատմություն, այդ թվում՝ գնորդների համար։
Նույնը վերաբերում է մյուս ապրանքներին, որոնք ստիպված ենք ներկրել։ Դրանք են՝ շաքարը և արևածաղկի ձեթը (ամբողջությամբ), հացահատիկի մեծ մասը (այդ թվում՝ կերային), հավի մսի և կարագի, դեղերի մեծ մասը։ Գների նոր բարձրացումից խուսափելու համար Կենտրոնական բանկի կողմից մեծ ծախսերի կամ արտարժութային «գրոհների» կարիք չեղավ․ բավարար եղավ ընդամենը բոլորիս խելամիտ վարվելակերպը։
Արտարժույթի շուկայում խուճապի բացակայության շնորհիվ ԿԲ-ն ստիպված չեղավ նորից բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Մարտին ԿԲ-ն արդեն բարձրացրել էր այն՝ 8%-ից հասցնելով 9,25%-ի և առայժմ սահմանափակվել է դրանով։ Բայց եթե մենք գլխակորույս նետվեինք արտարժույթ գնելու, և շուկայում քաոս սկսվեր, ԿԲ-ն ստիպված կլիներ ավելի կտրուկ բարձրացնել տոկոսադրույքը՝ տնտեսության համար մեծ շոկ առաջացնելով։ Վարկային միջոցները (առանց ռիսկի միջոցները, որոնք ԿԲ-ն տրամադրում է բանկերին) կթանկանային, ուստի վարկավորումը կդանդաղեր, տնտեսության ակտիվությունն էլ կնվազեր։

Ջերմաչափի սյունակը

Թե ինչպես է փոխվել մեր վարքը վերջին 7-8 տարվա ընթացքում, ցույց է տալիս երկրորդ գրաֆիկը, որում երևում է, թե Հայաստանում որքան դոլար են գնել քաղաքացիներն ու բիզնեսը վերջին երկու ամսում (մեկ օրում, միջինացված) և 2014թ․-ի վերջին – 2015թ․-ի սկզբին (ըստ ամիսների)։ Մենք տարբեր ժամանակահատվածներ ենք գնահատում, բայց ուշադրություն դարձրեք կարմիր սյունակներին․ դրանք ցույց են տալիս, թե որքան դոլար ենք գնել։ Համեմատեք, թե այդ «ջերմաչափի սյունակը» որքան է բարձրացել 2014-ի դեկտեմբերին և հիմա՝ 2022-ի մարտին։
Արդյունքում, եթե 2014թ․-ի նոյեմբերի սկզբին դոլարի փոխաժեքը մոտ 410 դրամի սահմանում էր, ապա դեկտեմբերի վերջին արդեն հասել էր 475 դրամի։ 2015թ․-ին գնաճից փրկեց միայն այն, որ պարենի համաշխարհային գները պատմականորեն ցածր ցուցանիշներ ունեին (FAO-ի ինդեքսը առանձին ամիսներին անգամ 90-ից ցածր էր)։ Եթե դոլարը այդքան մեծ ցատկ կատարեր դեպի վեր հիմա, երբ համաշխարհային պարենային գները ռեկորդային են, հետևանքները բավականին անմխիթար կլինեին։

Ո՞վ է վատություն արել հարևաններին

Եղել են նաև այլ հետևանքներ՝ արտարժութային վարկերը չվերադարձնելը։ Կենտրոնական բանկի գրաֆիկում կարելի է տեսնել, թե ինչպես են 2015թ․-ին աճել չաշխատող վարկերը, հատկապես՝ արտարժույթով (գրաֆիկի կանաչ գիծը)։ Այդ գծի վրա նրանք են, ովքեր եկամուտ ստանում էին դրամով, բայց վարկ վերցրել էին արտարժույթով․ չէ՞ որ որքան դոլարը կամ եվրոն ավելի թանկ են, այնքան թանկ է նստում վարկի մարումը։ Պարզ ասած՝ 2014թ․-ի նոյեմբերին մենք նետվում էինք դոլար փոխելու, իսկ 2015թ․-ի կեսերին մեր հարևանները (իսկ գուցե հենց մենք ինքներս) արտարժութային վարկերի հարցում «քաշվեցինք»։
© Photo : official site of the Central Bank of ArmeniaԲանկային համակարգի չաշխատող վարկերի կշռի դինամիկա
Բանկային համակարգի չաշխատող վարկերի կշռի դինամիկա - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
Բանկային համակարգի չաշխատող վարկերի կշռի դինամիկա
2021 թվականի վերջից բանկերի մոտ ավելցուկային իրացվելիություն (պարզ ասած՝ ազատ գումար) է կուտակվել, քանի որ նրանք ավելի քիչ վարկեր են տվել, իսկ ավանդները շարունակել են հավաքվել (2021թ․-ի ընթացքում բանկային համակարգում վարկային պորտֆելը կրճատվել է, դոլարով արտահայտված, մոտ 450 միլիոնով, իսկ ավանդների պորտֆելն աճել է մոտ 660 միլիոնով)։
Այդ պատճառով էլ, համաձայն նախորդ տարեվերջին Կենտրոնական բանկի իրականացրած հարցման, բանկերի «ռիսկի ախորժակն» աճել է, և նրանք պատրաստ են վարկավորել ավելի մեղմ պայմաններով։ Արտարժութային շուկայի հանգիստ մնալու շնորհիվ վարկավորումը կշարունակվի (թեկուզև զսպված կլինի ներկայիս անկայուն իրավիճակով)։ Դա, թեկուզ և թույլ, բայց այնուամենայնիվ աջակցություն կլինի տնտեսության համար։
Լրահոս
0