Ռոբերտ Քոչարյանը վնասվածքի պատճառով չէր ներկայացել դատարան. նիստը կրկին հետաձգվեց

© Sputnik / Aram NersesyanԴատավոր Աննա Դանիբեկյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված կաշառակերության մեղադրանքով քրգործով դատական նիստի ժամանակ (22 փոտրվարի, 2022թ). Երևան
Դատավոր Աննա Դանիբեկյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված կաշառակերության մեղադրանքով քրգործով դատական նիստի ժամանակ (22 փոտրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն էլ պատրաստվում է ժամանակավորապես բացակայել երկրից. այդ հարցով միջնորդությունը կքննարկվի հաջորդ նիստին։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հետաձգեցՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով նիստը։
Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին ներկայացրեց բժշկական տեղեկանքը, համաձայն որի` նախագահի բուժումը պետք է շարունակվի ևս 3-5 օր։
Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց նաև, որ դատարանը ստացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի` երկրից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ միջնորդությունը, որը կքննարկվի հաջորդ նիստին։
Հաշվի առնելով նախագահ Քոչարյանի բացակայությունը՝ դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 19-ը։
ՀՀ երկրորդ նախագահը շաբաթներ առաջ Ծաղկաձորում դահուկ քշելիս վնասվածք էր ստացել։ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը Sputnik Արմենիային ասել էր, որ նա տնային պայմաններում ինտենսիվ բուժում է ստանում։
Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը քրեական գործով անցնում են որպես մեղադրյալներ։ Քոչարյանը մեղադրվում է առանձնակի խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը` փողերի լվացման մեջ։
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դեմ քրգործով հարցաքննվել է Վարդան Օսկանյանը
Լրահոս
0