00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջազգային հանրությունը մեզ ասում էր` իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը. Փաշինյան

© AFP 2024 / FRANCOIS WALSCHAERTSՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Եվրոպական խորհրդում հանդիպումից առաջ (6 ապրիլի, 2022)․ Բրյուսել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Եվրոպական խորհրդում հանդիպումից առաջ (6 ապրիլի, 2022)․ Բրյուսել - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2022
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Եվրոպական խորհրդում հանդիպումից առաջ (6 ապրիլի, 2022)․ Բրյուսել. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` հակառակ դեպքում միջազգային հանրությունը խնդրում էր իրենց վրա հույս չդնել։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Միջազգային հանրությունը Հայաստանին ուղիղ ասում էր` մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը։ Այս մասին այսօր ԱԺ–ում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես չեմ կարող այս մասին ուղիղ չասել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնին ու ժողովրդին։ Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է` լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար։ Միջազգային հանրությունը մեզ ուղիղ ասում էր` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ։ Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք` մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»,– ասաց Փաշինյանը։
Խոսելով Արցախի կարգավիճակի մասին` Փաշինյանը շեշտեց, որ եթե նախկինում ԼՂ կարգավորման հիմքում դրվում էր կարգավիճակը` դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, ապա այժմ հիմքում դրվում են անվտանգության երաշխիքներն ու իրավունքները` դրանից բխեցնելով կարգավիճակը։
«Մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց` ապահովելու ԼՂ–ի հայության անվտանգությունն ու իրավունքները»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտեց, որ այդ ամենն ասելը հեշտ չէ, բայց եթե ՀՀ ժողովուրդը 44-օրյա պատերազմից հետո իրեն վստահելու որոշմանն է հանգել, այդ ամենն ասելն ու դրա համար պատասխանատվությունը ստանձնելն իր առաքելությունն է, իր լուծը, իր խաչը, որը պիտի տանի։
Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ. Փաշինյան
Լրահոս
0