00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սուրեն Սուրենյանց
Ալմա Աթայի հռչակագիրը քարտեզ չէ, չունի իրավական հետևանք. Սուրեն Սուրենյանց
17:08
11 ր
Մետաքսե Հակոբյան
Միանալու, չմիանալու հարց չկա. Բոլորս եկեղեցու մի մասնիկն ենք. Մետաքսե Հակոբյան
17:27
4 ր
Վարդան Խաչատրյան
Աշխարհում ոչինչ դուրս չէ քաղաքականությունից. Վարդան Խաչատրյան
17:31
6 ր
Մայիսի 9-ին ընդառաջ
Հաղթանակի օրվա միջոցառումները կսկսվեն Անման կրակի մոտ
17:55
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախն Ադրբեջանի կազմում, Քաջազնունին ու Տեր-Պետրոսյանը. ի՞նչ է առաջարկում Փաշինյանի թիմը

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2022
Բաժանորդագրվել
Ընդդիմությունը, իհարկե, իր խոսքի տերն է` անկախ այն հանգամանքից, թե ինչ կասվի ու կարվի ԱԺ ամբիոնից, կամ որքան ցածր կիջեցվի Արցախի կարգավիճակի նշաձողը։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ԱԺ-ում արդեն երկրորդ օրն է` շարունակում է կառավարության ծրագրի 2021թ-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին կառավարության զեկույցի քննարկումը։
Կառավարության արած-չարածից, սակայն, հանրությանն ավելի շատ մատուցվում է այն, ինչը դեռ նոր պիտի արվի խաղաղության օրակարգի շրջանակում։ Այս թեմայի շուրջ էր կառուցված ՀՀ վարչապետի երեկվա զեկույցը։ Այս թեման այսօր է՛լ ավելի մանրամասներով ու առանձին թեզերով հանրությանը շարունակեցին մատուցել նաև Փաշինյանի թիմի անդամները։
Ելույթի համար հերթագրված պատգամավորներից միայն 1-2-ը իրենց ելույթներում խոսեցին կառուցված ճանապարհների ու դպրոցների կամ այլ սոցիալ-տնտեսական թեմաների մասին։ Մյուսների ելույթներում հիմնականը Արցախն էր, ավելի ճիշտ Արցախի` իրենց պատկերացրած ապագան` Նիկոլ Փաշինյանի առաջադրած թեզերով։

Խաղաղության օրակարգն ունի շատ լայն հանրային կոնսենսուս

ՔՊ պատգամավոր Լենա Նազարյանը ամբիոնից նախ շնորհակալություն հայտնեց վարչապետին` նախօրեին հնչեցրած անկեղծ մտքերի համար, ապա հայտարարեց, որ կառավարությունն իր առաջադիմական դիրքորոշումներում միայնակ չէ։
«Ինձ հուսադրում է այն, որ քաղաքացիների և զոհված զինծառայողների հետ հանդիպումների ժամանակ ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգն ունի շատ լայն հանրային կոնսենսուս»,- ասաց նա։

Կարելի՞ էր Քաջազնունուն անվանել «հող հանձնող», «թուրք», «դավաճան»

ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը շատ ավելի հեռուն գնաց` հասնելով Հայաստանի Առաջին հանրապետության ժամանակաշրջանին ու պատմական իրողություններին՝ ՀՀ ներկայիս վարչապետին համեմատելով ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու հետ։
Մեջբերելով Քաջազնունու կառավարության ծրագրի որոշ թեզեր` հարևան երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ, պատգամավորը եզրահանգեց, որ Հովհաննես Քաջազնունին 1918թ-ին փորձում էր առաջ տանել «այլընտրանք չունեցող խաղաղության օրակարգը»։
«Եվ ի՞նչ եք կարծում, Հովհաննես Քաջազնունու նման մեծ քաղաքական գործիչը 1918թ-ին ցավ չէ՞ր ապրում արդյոք իր հայրենակիցների զոհվելու, կոտորվելու, տարածքներ կորցնելու համար։ Կարելի՞ էր նրան անվանել «հող հանձնող», «թուրք», «դավաճան» և այլն»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ 1918–ին էլ խորհրդարանը երկփեղկված էր. քաղաքական ուժերի մի մասը գտնում էր, որ պետք է հարաբերությունները սերտացնել Ռուսաստանի հետ, մյուս մասը Թուրքիայի հետ հաշտեցման կողմնակից էր։

Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա ունի

ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանն իր ելույթում որոշեց շատ հեռուն չգնալ` ընդամենը մինչև 1996թ-ը` հիշեցնելով ՀՀՇ համագումարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած այն գաղափարը, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի։
«Տարիներ են անցել, և այսօր կարելի է ասել, որ դա, թերևս, ճիշտ չի եղել»,- հայտարարեց նախկին կոմունիստ, համազգային շարժման ակտիվ մասնակից, 1996թ-ին Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վիգեն Խաչատրյանը։

Թուրքատյացությունը ոչ մի կապ չունի հայկականության հետ

Նախկին ՀՀԿ-ական Գուրգեն Արսենյանն էլ հայտարարեց, որ 44-օրյա պատերազմը տապալեց այն տեսլականը, որով 30 տարի ապրում էր Հայաստանի Հանրապետությունը։
«Մեր հասարակությանը մենք գցել ենք մոլորության մեջ մոտավորապես մի 25 տարի»,- ասաց նա,- ամենակարևոր հարցն ինձ համար ոչ թե Ղարաբաղի հարցն է, ոչ թե հայկական պետության գոյության հարցը, այլ հայկականությունը։ Ի՞նչ ենք պատկերացնում, երբ ասում ենք «հայկականություն»։ Սա ամենագլոբալ խնդիրն է վերջին 100 տարվա, որովհետև հայկականության հիմնական դրսևորումը թե՛ հայկական քաղաքական համակարգերում, թե՛ սփյուռքում, չգիտես ինչու, դարձել է թուրքատյացությունը, ադրբեջանատյացությունը։ Իմ խորը համոզմունքով, դա ոչ մի կապ չունի հայկականության հետ»,- ասաց Արսենյանը` ներկայացնելով իր պատկերացումը, որի համաձայն, դա Հայաստանը ներդրումային երկիր դարձնելն է, հարևանների հետ կայուն խաղաղությունն է, բնապահպանությունը, կրթության ու գիտության խթանումը։

Առևտրաշրջանառություն` Ադրբեջանի ու Թուրքիայի հետ

Իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանն էլ հարևանների հետ հարաբերությունները դիտարկեց տնտեսական շահերի տեսանկյունից։
«Մենք պետք է այն առևտրաշրջանառությունը, որ ունենք եղբայր հարևան Վրաստանի ու բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ամեն օր, ամեն ժամ մեծացնենք, խոշորացնենք, նոր ծրագրեր անենք։ Այն հարևանները, որոնց հետ չենք ունեցել առևտրաշրջանառություն, որոնց հետ չենք ունեցել ոչ մի հարաբերություն, պետք է ամեն ինչ անենք, որ դա իրական դառնա»,- ասաց Սուքիասյանը` վկայակոչելով համաշխարհային վիճակագրությունը, որի համաձայն, հարևանը հարևան երկրի ՀՆԱ-ի մեջ 5-15 տոկոս արդյունք է ունենում։ Սա, ըստ գործարար պատգամավորի, նաև կոնֆլիկտը զսպելու միջոց կարող է դառնալ։
Իշխանականների ելույթներում Փաշինյանի ելույթի թեզերի մեկնաբանություններից զատ, մեծ տեղ էր վերապահված նաև ընդդիմությանն ուղղված քննադատություններին` երեկ ԱԺ դահլիճում թափահարված լաթի կտորից մինչև 30 տարի երկիրը թալանելն ու սահմանը պահածոների դատարկ տուփերով կահավորելը։
Բայց խորհրդարանում 2 օր շարունակ ամենաբարձր մակարդակով հնչող վճռորոշ հայտարարությունները, ընդդիմությանն ուղղված բոլոր տեսակի քննադատություններն այդպես էլ մնացին անպատասխան ու անարձագանք` առվազն խորհրդարանական ընթացակարգերի շրջանակում։ Փաշինյանին ոչ ոք չընդդիմացավ, նրա առաջադրած գաղափարներն ու հայտարարությունները չքննադատեց այն պարզ պատճառով, որ ընդդիմությունը դրանից 1 օր առաջ հայտարարել էր, որ բոյկոտում է նիստն ու մեկնում Արցախ։
Իսկ ընդդիմությունն, իհարկե, իր խոսքի տերն է` անկախ այն հանգամանքից, թե ինչ կասվի ու կարվի ԱԺ ամբիոնից կամ որքան կիջեցվի Արցախի կարգավիճակի նշաձողը։
Լրահոս
0