00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն իր ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում հակառուս է եղել․ Ռուբեն Հակոբյան

© Sputnik / Asatur YesayantsՌուբեն Հակոբյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Ռուբեն Հակոբյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2022
Բաժանորդագրվել
Հայաստանում նրանք, ովքեր Ռուսաստանին մեղադրում են խաղաղապահների գործունեությանն առնչվող հարցերում, դա անում են նպատակային։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Եթե ռուսական խաղաղապահ ուժերը դուրս գան Արցախից, ընդամենը մի քանի ամսվա հարց է, որ Արցախում հայ չմնա։ Նրանք, ովքեր այս ծրագրի հեղինակներն են, նպատակային են անում, ուղղակի այդքան համարձակություն չունեն ասելու «ժողովուրդ, եկե՛ք Արցախից ձեռք քաշենք, Ռուսաստանից ձեռք քաշենք»։ Sputnik Արմենիայի տաղավարում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ նախորդ 4 գումարումների պատգամավոր, քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով Արցախի հարցի շուրջ զարգացումների ու դրանից բխող գործողությունների մասին:
Փաշինյանը երեկ իր ելույթում հայտարարեց, որ ինքը մեղավոր է իրավիճակի համար, իրեն միջազգային հանրությունն ասել է՝ որևէ ձևաչափով պետք է 7 շրջանը հանձնել Ադրբեջանին։
Ուկրաինայի իրադարձությունները չեն կարող շեղել Ռուսաստանին ղարաբաղյան գործերից. Միխեև
Հակոբյանն ասում է՝ ոչ ոք ավելի փաստարկված չի ասել, որ մենք կարող էինք պատերազմ չունենալ, քան Փաշինյանն է, կարող էինք այդքան կորուստներ չունենալ ու կարող էինք չգլխատել մեր արժանապատվությունը և չզրոյացնել մեր սուբյեկտայնությունը, կունենայինք մի քիչ ավելի արժանապատիվ խաղաղություն։ Փաշինյանը, ըստ Հակոբյանի, անկեղծ էր նաև Արցախի կարգավիճակի հարցում, երբ ասում էր, որ իրեն ասել են՝ կարգավիճակի հարցի նշաձողը պետք է իջեցնել։ Փաստորեն՝ նա իր ելույթում ասաց այն, ինչ մինչ այս չէր ասել, իսկ մենք իմացել էինք Ալիևից կամ ադրբեջանական այլ աղբյուրներից։
Հակոբյանի կարծիքով՝ բանակցություններում Ադրբեջանը պարտադրում է այն, ինչ բխում է իր երկրի շահերից. նախ տալիս են 5 կետ, որոնք ենթադրում են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, հետո Ալիևն արգելում է բրյուսելյան հայտարարության մեջ օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը։ Այս իրավիճակում մեր երկրի ղեկավարն էլ ընդունում է Ալիևի պահանջներն ու չի հակաճառում։
Արցախի հարցով առավելագույնը, որ այսօր մեր դիվանագիտությունը կարող է անել իրավիճակը փրկելու համար, Հակոբյանի տեսակետով, միջազգային նորմերի սահմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակի ճանաչմանը հասնելն է, հետագայում կորոշվի՝ զբաղվո՞ւմ են Արցախի հարցով, թե՞ ոչ։
Խոսելով Փառուխում իրավիճակի ու դրանից հետո Հայաստանից Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքների մասին, Հակոբյանը նշեց, որ ոչ մի վայրկյան չի կասկածում, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները ձգտում են ռուս խաղաղապահներին դուրս բերել Արցախից, ու դա նպատակային քայլ է․

«Շատ պարզ ասեմ․ Ռուսաստանը չի եկել, որ քո փոխարեն կռվի։ Նույնիսկ միջազգային չափանիշներով խաղաղապահը եկել է, որ թույլ չտա, որ կռիվ անեն, ոչ թե գա, քո փոխարեն կռվի։ Իսկ դու ինքդ քո թշնամուն բերել մտցրել ես քո խոհանոց, և հիմա ռուսներին ասում ես՝ եկեք այնպես արեք, որ իրենք այդտեղ վատ բաներ չանեն»,- մեկնաբանեց Հակոբյանը։

Այս դեպքում, ըստ նրա, պարզ է՝ Ադրբեջանը հասկանում է, որ խաղաղապահներն Արցախում են տեղի հայ բնակչության համար, չլինի բնակչությունը, ծիծաղելի կլինի խաղաղապահների ներկայությունը, իսկ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հենց հայերի տեղահանման։
Այս պարագայում Հայաստանի իշխանություններն էլ մեղադրում են Ռուսաստանին ու ամեն ինչ անում, որ ժողովուրդը հիասթափվի Ռուսաստանից, երես թեքի Արցախից և արդյունքում դուրս գա Արցախից։
«Եթե ռուսական խաղաղապահ ուժերը դուրս գան Արցախից, կարծում եմ՝ ընդամենը մի քանի ամսվա հարց է, որ Արցախում հայ չմնա։ Նրանք, ովքեր այս սցենարն ունեն իրենց ձեռքին, այդ քայլերը նպատակային են անում։ Այսքան ժամանակ մեր անվտանգության երաշխիքն է եղել Արցախը»,- ասաց նա։
Ստեղծված իրավիճակը նաև արևմտյան քարոզչության հետևանք է։ Նախկին պատգամավորը կարծում է, որ Արևմուտքն ամեն գնով հակառուսական քարոչզություն էր վարում, իսկ Ռուսաստանը դա չէր բալանսավորում։ Հիմա Արևմուտքը փորձում է Ռուսաստանի դեմ այստեղ կամ Մերձավոր արևելքում այլ ռազմաճակատներ բացել, Թուրքիան ու Ադրբեջանն էլ նպաստում են դրան։
Պահանջում ենք, որ ՀՀ–ն հրաժարվի Արցախի հարցում իր աղետալի դիրքորոշումից. Արցախի ԱԺ
Sputnik Արմենիայի զրուցակիցը Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպման մասին նշեց, որ Մոսկվայում երկուսի միջև ծանր խոսակցություն է սպասվում, քանի որ Բրյուսելի հանդիպումը, ըստ էության, գործարք էր Ռուսաստանի թիկունքում։
«Չեմ կարծում, որ Ռուսաստանը գոհ է նրանից, ինչ կատարվում է։ Ռեալ պոլիտիկի տեսանկյունից Հայաստանը Ռուսաստանի համար դարձել է անվստահելի գործընկեր, շատ հստակ է։ Փաշինյանն իր ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում հակառուս է եղել, մի պահ փորձեց դա թաքցնել, հիմա օգտվում է իրավիճակից, միանգամից իրեն ազատ է զգում ու ցույց է տալիս իր հակառուսական կեցվածքը»,- հավելեց Հակոբյանը։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում` կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունը ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Լրահոս
0