00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կոնսենսուս մինուս մեկ». «Հայաստան» դաշինքը պաշտպանել է Արցախի ԱԺ-ի հայտարարությունը

© Sputnik / Aram NersesyanԱնդրանիկ Թևանյան
Անդրանիկ Թևանյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Անդրանիկ Թևանյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ըստ ընդդիմության՝ Հայաստանի իշխանություններն իրենց քաղաքականությունը ներկայացնում են «լղոզված» տեսքով, փորձում են թաքցնել Արցախը հանձնելու և այն Ադրբեջանի կազմ մտցնելու իրական մտադրությունները։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմությունը պաշտպանում է Արցախի խորհրդարանի հայտարարությունը. խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ Նա կարծում է, որ այժմ կա «կոնսենսուս մինուս մեկ», այսինքն, Հայաստանի և Արցախի խորհրդարանական բոլոր ուժերը, բացառությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, դեմ են Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։
Ըստ Թևանյանի՝ Հայաստանի իշխանություններն իրենց քաղաքականությունը ներկայացնում են «լղոզված» տեսքով, տարբեր հնարքների միջոցով փորձում են թաքցնել Արցախը հանձնելու և այն Ադրբեջանի կազմ մտցնելու իրական մտադրությունները։
Նա հիշեցրեց, որ դեռ պատերազմից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի շահերին համապատասխան լուծում մշակելու անհրաժեշտության մասին։ Սակայն Արցախի խորհրդարանի երեկ ընդունած հայտարարությունից պարզ դարձավ, որ առաջարկվող լուծումը չի համապատասխանում Արցախի ժողովրդի շահերին։
Նրա խոսքով, այժմ Հայաստանի խորհրդարանի ընդիմությունը և Արցախի խորհրդարանի պատգամավորները պետք է ամեն ինչ անեն նշված «կոնսենսուս մինուս Նիկոլ Փաշինյան» բանաձևը կապիտալիզացնելու համար։ Բայց դա անպայման չէ, որ դա դառնա փողոցային պայքար:

«Մենք պետք է դասեր քաղենք մեր անցյալի սխալներից։ Պետք է հասկանանք, որ մեր ներքաղաքական հակառակորդը ոչ այնքան Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն է, այլ Փաշինյանի թիկունքում կանգնած Թուրքիան ու Ադրբեջանը։ Եվ երբ նա ասում է միջազգային հանրություն, նկատի ունի Թուրքիան և Ադրբեջանը»,- ասաց Թևանյանը։

«Նոր իշխանությունը Հայաստանում և՛ հայ–թուրքական օրակարգ կունենա և՛ հայ–ադրբեջանական խաղաղության հնարավորություն, բայց ոչ այն գնով, որը ներկայացվում է։ Մենք Ռուսաստանի հետ ֆունդամենտալ կփոխենք մեր հարաբերությունները, մենք կօգտագործենք բոլոր դիվանագիտական հնարավորությունները պատերազմից խուսափելու և այս մարդկանց (նկատի ունի ներկայիս իշխանությանը) բերվելիք արհավիրքը կանխելու համար»,–հավելեց Թևանյանը։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունն ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Ապրիլի 14-ին ԱԺ–ում նա անդրադարձավ իր նախորդ օրվա ելույթին` նշելով, որ դրանով հստակ տարածություն է բացել ՀՀ-ի ու Արցախի համար, որովհետև, ըստ նրա, նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական ու դիվանագիտական տարածությունից։
Նույն օրը Արցախի ԱԺ պատգամավորները հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։
Լրահոս
0