00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեքենայում հարվածներ են հասցրել գլխին»․ Կենտրոնի բաժնում 4 ձերբակալված կա

© Sputnik / Andranik GhazaryanԲողոքի ակցիա Ազատության հրապարակում (17 ապրիլի, 2022թ). Երևան
Բողոքի ակցիա Ազատության հրապարակում (17 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2022
Բաժանորդագրվել
Ըստ բաժնի պատասխանատուների՝ քաղաքացիներին բերման են ենթարկել ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Երևանի Կենտրոնի ոստիկանական բաժնում այս պահին 4 ձերբակալված քաղաքացի կա։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Ըստ բաժնի պատասխանատու աշխատակիցների՝ նրանց բռնել են ավանդական՝ «ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածով (ՎԻՎՕ 182 հոդված)։ Սպասում ենք, թե երբ կավարտեն թղթաբանությունը»,- գրել է Մելիքյանը։

Մելիքյանը նշում է՝ բերման ենթարկված քաղաքացիներից մեկը հայտնել է, որ ոստիկանական մեքենայի մեջ՝ մինչև բաժին հասնելը, կարմիր բերետավորները ձեռքերով շարունակաբար հարվածներ են հասցրել իր գլխին։

Նշենք, որ քաղաքացիներին բերման են ենթարկել Ազատության հրապարակից, որտեղ արդեն մի քանի ժամ է՝ մեկնարկել է ակցիա-նստացույց՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պահանջով։
Ժամեր առաջ Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով քաղաքացիներին դիմեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշուկ սկսվեց այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները ցանկացան վրաններ տեղադրել հրապարակում ու փողոց փակել։
Լրահոս
0