00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ

© Sputnik / Aram NersesyanԶոհված զինծառայողների հարազատները հայց են ներկայացնում դատախազություն (ապրիլի 18, 2022թ)․ Երևան
Զոհված զինծառայողների հարազատները հայց են ներկայացնում դատախազություն (ապրիլի 18, 2022թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2022
Բաժանորդագրվել
Ծնողների համոզմամբ` Նիկոլ Փաշինյանը, նախապես իմանալով պատերազմի հետևանքների, հնարավոր կորուստների ու զոհերի մասին, դիտավորությամբ չի կանխել պատերազմն ու իր անգործությամբ դրդել է Ադրբեջանին պատերազմ սկսել։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանյան զորամասներից մեկի հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանը` ԱԺ–ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո արցախյան պատերազմի զոհերի ծնողները որոշել են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ դատախազություն։

«Մեր որդիները զոհվել են 2020թ–ի հոկտեմբերի 12-ին, Ջուղարլու կոչվող տեղանքում` հակառակորդի կողմից հարձակման ենթարկվելու հետևանքով։ 2022թ–ի ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հարցերին պատասխանելիս հնչել են այնպիսի ձևակերպումներ, որոնք մեզ հիմք են տալիս հաստատված համարելու, որ 2020թ–ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունները սկսել են իրականացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրդմամբ, ինչպես նաև նրա` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում»,– ասաց նա։

Ծնողների համոզմամբ` Նիկոլ Փաշինյանը, նախապես իմանալով պատերազմի հետևանքները, հնարավոր կորուստներն ու զոհերը, դիտավորությամբ չի կանխել պատերազմն ու իր անգործությամբ Ադրբեջանին դրդել է պատերազմ սկսել։ Արդյունքում զոհվել են 3800 զինծառայողներ, անհայտ կորել 100-ից ավելի անձինք, գերեվարվել 500–ից ավելի զինծառայողներ ու քաղաքացիական անձինք, հաշմանդամ դարձել 11 000-ը։
Այս հիմքով զոհված 19 զինծառայողների ծնողներ դիմում են գլխավոր դատախազին` քրեական գործ հարուցելու պահանջով։
«Մենք ակնկալում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազը մեզ պետք է ընդունի, մեր հարցերին պատասխանի և, բնականաբար, գործին տա ընթացք»,– ասաց Մանասյանը։
Ծնողները նշեցին, որ դատախազին ներկայացրած բողոքը բաց է, ու բոլոր զոհերի ծնողները կարող են միանալ դրան։
Հիշեցնենք` ապրիլի 13–ին ԱԺ–ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր 44–օրյա պատերազմում զոհվածների թիվն ու ասել, որ ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը պատերազմի ու պարտության համար։ Բայց չի ընդունում ընդդիմության` իրեն հասցեագրած մեղադրանքները` 2020թ–ի նոյեմբերի 9-ից հետո հողերը հանձնելու ու դավաճանության մեջ։
Նա ասել էր, որ իրեն պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ։ Փաշինյանն ասել էր` հնարավոր է` մեղավոր է դրանում, որովհետև 2018-19թթ–ին մեր հանրության առաջ չի կանգնել ու չի հայտարարել, որ մեր բոլոր հեռու ու մոտ բարեկամները մեզանից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը։
Լրահոս
0