00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարեն Դեմիրճյան. «Մենք պետք է ազատվենք անտեղի շուտ ոգևորվելուց և շուտ էլ հիասթափվելուց»

© Sputnik / Юрий Сомов / Անցնել մեդիապահոցԿարեն Դեմիրճյան
Կարեն Դեմիրճյան - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Դժվար է չհամաձայնել ռուսաստանցի հայտնի դերասան Միխայիլ Ուլյանովի այս գնահատականի հետ. «Եթե Կարեն Դեմիրճյանը լիներ ոչ թե Հայաստանի, այլ եվրոպական որևէ պետության ղեկավար, նրան կդասեին 20-րդ դարի խոշորագույն քաղաքական գործիչների շարքին, նույնիսկ նրանցից ամենաակնառուն կհամարեին»,- կարծիք է հայտնել ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստը։ Ապրիլի 17-ին Կարեն Դեմիրճյանը կդառնար ուղիղ 90 տարեկան։
Այսպես ծնվեց։ Պատմում է նրա կինը՝ Ռիմա Դեմիրճյանը. «Ծննդաբերությունը ծանր էր անցել: Երեխան ծնվել էր՝ թեև խոշոր, սակայն կապտած և անշունչ, առանց նորածիններին հատուկ սովորական ճիչի: Բժիշկների բոլոր ջանքերը՝ կյանք վերադարձնել երեխային, չօգնեցին և, կորցնելով հույսերը, երեխային դրեցին դույլի մեջ՝ դուրս տանելու: Սանիտարուհին վերցրեց դույլը և երեխային՝ որպես մեռելածին, դուրս տարավ: Ճանապարհին թույլ ճիչ լսեց, ուշադրությունը լարեց և համոզվեց, որ ձայնը դույլից է լսվում: Երբ թեքվեց դեպի երեխան՝ նա արդեն ճչում էր ամբողջ կոկորդով: Հրաշքով փրկված նորածինը Կարեն Դեմիրճյանն էր»։
Կարեն Դեմիրճյան. «Մենք պետք է ազատվենք անտեղի շուտ ոգեւորվելուց և շուտ էլ հիասթափվելուց»
Տարիներ անց Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն այսպես կբնութագրի Կարեն Դեմիրճյանին. «Կան մարդիկ, որոնց կյանքը որքան էլ դաժանորեն և անժամանակ ընդհատվելիս լինի, դարձյալ կենդանի են մնում ապրողների, ժողովրդի հիշողության մեջ: Եվ որքան անարդար, ահավոր ու անհեթեթ է թվում մեզ ճակատագրի կամքը, այնքան այդ հիշատակն ավելի անջնջելի է ու թանկ: Ես հենց այդպիսի մարդկանց կարգին եմ դասում իմ պանծալի ընկերոջը՝ Կարեն Դեմիրճյանին»։
Այո, կյանքը նաև անարդար է վարվել Կարեն Դեմիրճյանի հանդեպ։ Իր գրառումներից տեղեկանում ենք, որ 80-ականներին, երբ սկսվեց, այսպես կոչված՝ «պերեստրոյկան», Միխայիլ Գորբաչովը հրավիրեց նրան իր մոտ և ասաց.
«Ահա, ընկերներն առաջարկում են ուղարկել քեզ դեսպան՝ Հյուսիսային Կորեայում»։ Լավ չլսեցի, կրկին հարցրի՝ ո՞ւր եք ուզում ինձ ուղարկել, Կորեա՞, Կիմ Իր Սենի մո՞տ։ Ես Կորեա չեմ գնա։ Եթե ձեզ պետք չեմ, այնքան քաղաքական խիզախություն կունենամ, որ հեռանամ և ոչինչ չխնդրեմ ձեզնից։ Եվ ընդհանրապես, վերաբերմունքը իմ նկատմամբ ցույց է տալիս վերաբերմունքը մեր ժողովորդի, մեր հանրապետության հանդեպ։ Գիտեմ՝ Մոսկվայում ոմանց դուր չի գալիս, որ ես քաղաքական հարցեր եմ բարձրացնում՝ կապված մեր ժողովրդի, հայկական հարցի հետ։ Բայց դա ինձ չի կանգնեցնի»։
Այո′, Կարեն Դեմիրճյանը ակնածանքով և միաժամանակ իրատեսորեն էր վերաբերվում ժողովրդին։ Ասում էր. «Մեր ժողովուրդը մանկան պես միամիտ է ու դյուրահավատ։ Նա ծանր պատմություն է ունեցել, նրան շատ են խաբել։ Ես երբեք չեմ խաբի ժողովրդին։ Մենք փոքր երկիր ենք և ոչ մեկին չենք կարող զարմացնել մեր արտադրանքի ծավալներով և քանակով։ Մենք կարող ենք և պարտավոր ենք տեղ գրավել աշխարհում միայն փոքրածավալ, գիտական առաջատար միտք պարունակող, բարձր որակ, միջազգային ստանդարտների համապատասխանող և դրանք գերազանցող արտադրանքով»։
Բայց այսօր, այն բարդ իրավիճակում, որում հայտնվել ենք, առավել հրատապ են հնչում Կարեն Դեմիրճյանի այս խոսքերը. «Մենք պետք է ազատվենք անտեղի շուտ ոգևորվելուց և շուտ էլ հիասթափվելուց, շուտ հավատալուց և հուսախաբվելուց: Լինենք հավասարակշռված, խուսափենք անհարկի շտապողականությունից (մեր ազգը շատ համբերատար է և միաժամանակ շատ հաճախ շտապում է): Մենք պիտի տիրապետենք շահերը համադրելու արվեստին: Իմանանք, որ ամենալավ բարեկամն անգամ իր սեփական շահերն ունի և դրանք գերադասելի է համարում: Չվիրավորվենք, երբ մեր բարեկամը իր շահերից ելնելով ընկերություն կամ բարեկամությաւն է անում նաև մեր թշնամիների հետ: Քաղաքականության մեջ հեռատես և հաստատակամ լինենք, նաև ճկուն»։
Ու նաև համաձայնեք, բոլորովին վատ չէր լինի, եթե մեր ներկա ղեկավարները գոնե մի պահ վերհիշեին Կարեն Դեմիրճյանի այս խոսքը. «Ղեկավարի արժանիքը ոչ այնքան այն է, թե ինչ նպատակներ է նա դնում իր առջև, որքան այն, թե ինչքանով է ռեալ այդ նպատակների իրականացման աստիճանը։ Սա մի ձող է, որն ունի երկու ծայր։ Վեհ, ազնիվ, բայց անիրականալի նպատակն ավելի վտանգավոր է, քան որևէ այլ բան։ Չէ՞ որ մյուս ծայրով ձողը հարվածում է ղեկավարին։ Հնարավորություններով չամրապնդված քաղաքական նպատակների առաջքաշումը բախտախնդրություն է»։
Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Կրկին հասունացել է լրջանալու պահը. արդյո՞ք դա գիտակցում են Հայաստանի իշխանությունները
Կարեն Դեմիրճյանը կյանքից հեռացավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Լրատվամիջոցներից մեկը գրել է. «Երբ հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը զինված խմբի հետ ներխուժեց խորհրդարան, Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի վերջին խոսքերը եղան հետևյալը.
-Տղա ջան, հարցերը սենց չեն լուծում…»։
Լրահոս
0