00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես փաստ չունեմ, թե Ադրբեջանի թիրախը Շուշին էր. ԱԱԾ նախկին ղեկավար

© Sputnik / Ashot SafaryanՄիքայել Համբարձումյան
Միքայել Համբարձումյան - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2022
Միքայել Համբարձումյան
Բաժանորդագրվել
Միքայել Համբարձումյանն Ազատության հրապարակ է գնացել, որտեղ բողոքի ակցիա է անում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Պատերազմը եղել է Արցախի համար, Արցախը գրավելու համար, իսկ թշնամու ներկայիս քայլերը ցույց են տալիս, որ հակառակորդը նկրտումներ ունի նաև Հայաստանի բուն տարածքների նկատմամբ: Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատերազմը Շուշիի համար է եղել:
Ապրիլի 14-ին Փաշինյանն ԱԺ–ում ասել էր, որ առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել։
«Փաշինյանի այդ ձևակերպումն ինձ համար անհասկանալի է, եթե ոչ անընդունելի: Այսինքն` ադրբեջանցիները կռվում էին, որ Շուշին գրավեի՞ն, մնացածն իրենց չէ՞ր հետաքրքրում: Ես այդպիսի փաստ չունեմ և չեմ կարող պնդել, որ Ադրբեջանի թիրախը եղել է Շուշին, և Շուշին վերցնելուց հետո Ադրբեջանը պետք է կանգներ, ինձ համար դա նորություն է»,- ասաց Համբարձումյանը։
Նրա խոսքով` Արցախի հարցը մեկ իշխանություն իրավունք չունի միանձնյա որոշելու, և պետք է ազնվորեն ներկայացնել, թե խաղաղության փաստաթուղթը ինչ արժեք ունի, մեզնից ինչ են ակնկալում ադրբեջանցիները։
Նախկին պաշտոնյան հարց ուղղեց` այդ ինչպե՞ս էր, որ Թուրքիան 30 տարի նախապայմաններով էր բանակցում, հիմա` առանց նախապայմանների։ «Չի լինում այդպես, դա միֆ է»,– ասաց Համբարձումյանը։
Ըստ նրա` եթե ժողովուրդը որոշի, որ Ադրբեջանի 5 առաջարկներն ընդունելի չեն, այդ դեպքում պետք է նոր քաղաքական թիմ ձևավորվի և առաջնորդի ժողովրդին։
«Շղարշով պատված գործողությունները վիժեցվելու են»,–ասաց ԱԱԾ նախկին ղեկավարը։
Նրա կարծիքով` ճիշտ կլինի, որ ԱԱԾ գործող տնօրեն Արմեն Աբազյանն Ազատության հրապարակ գա և զրուցի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, որը բողոքի ակցիա է անում այնտեղ։
Հիշեցնենք` ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։ Ապրիլի 18-ից Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Վերջիններս անժամկետ հացադուլ են սկսել։
Համբարձումյանն ԱԱԾ–ն ղեկավարել է պատերազմի ժամանակ։ Նա ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատվեց 2020-ի նոյեմբերի 8-ին, և ԱԱԾ տնօրեն նշանակվեց Արմեն Աբազյանը։
Լրահոս
0