00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սուրեն Սուրենյանց
Գազի խողովակն Ադրբեջանն օգտագործելու է որպես ճնման գործիք.Սուրենյանց
09:06
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:14
13 ր
Նաիրի Սարգսյան
Տնտեսության այսպիսի կառուցվածքը խոսում է փլուզման մասին.Սարգսյան
09:31
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Խոշոր հարկատուների ցածր դիվերսիֆիկացիան կարող է ապագայում մեծ ռիսկեր պարունակել. Բեջանյան

Բեջանյան. Խոշոր հարկատուների ցածր դիվերսիֆիկացիան կարող է ապագայում մեծ ռիսկեր պարունակել
Բաժանորդագրվել
Տնտեսագիտության թեկնածու, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկին և դրանով պայմանավորված տնտեսական միտումներին։
Երբ նայում ենք խոշոր հարկատուների ցանկի կառուցվածքին ըստ ոլորտների, ապա մտահոգիչ է, որ տասնյակում ընդգրկված կազմակերպությունները կամ հանքարդյունաբերության մեջ են, կամ բնական ռեսուրսներ վաճառողներն են, իսկ վերջին շրջանում ակտիվացել են նաև խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները։ Առկա ցածր դիվերսիֆիկացիան հետագայում կարող է մեծ ռիսկեր պարունակել, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հայկ Բեջանյանը։
Ըստ նրա` տնտեսական շարժը հասկանալու համար նախ անհրաժեշտ է սկսել ոչ թե միայն 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերից, այլ պետք է անդրադառնալ առաջին եռամսյակի ընթացքում հավաքագրված ընդհանուր հարկերին։ Այդ իմաստով պատկերը դրական է, որովհետև արձանագրվել է 20 տոկոսով ավելի հարկային եկամուտ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
«Նախորդ տարվա առաջին եռամսյակում մենք դեռևս զգում էինք համավարակի բացասական ազդեցությունը, տնտեսական զարգացումն ընթանում էր առավել բացասական ուղղությամբ, մինչդեռ ընթացիկ տարվա առջին եռամսյակում արձանագրվել է տնտեսական աճ։ Վիճակագրական ցուցանիշները վկայում են, որ առաջին երկու ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն արձանագրել է երկնիշ աճ, ինչն իր հերթին հանգեցնում է անվանական ՀՆԱ–ի աճի, որից էլ գեներացվում են հարկային բարձր եկամուտները»,– ասաց տնտեսագետը։
Բեջանյանի դիտարկմամբ` առաջընթացը վերաբերում է նաև խոշոր հարկատուներին, որովհետև առաջին եռամսյակում նրանց վճարած ընդհանուր հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 70 միլիարդ դրամով։
«Հարկային բարելավումների վրա ազդող դրական առաջին և ամենախոշոր գործոնը համավարակային ճգնաժամի նահանջն է, ինչի հետևանքով նաև ամբողջ աշխարհում գլոբալ տնտեսական ակտիվացում է, իսկ մյուս կողմից կան միկրոգործոններ, որոնք նույնպես ունեցել են դրական ազդեցություն։ Դա ավելի ակնհայտ է դառնում, երբ նայում ենք խոշոր հարկատուների առաջին տասնյակին, և այդ առումով ամենախոշոր ցուցանիշն արձանագրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որն առաջին եռամսյակի կտրվածքով վճարել է ավելի քան 35 միլիարդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10 միլարդի փոխարեն»,– նշեց տնտեսագետը։
Բեջանյանի կարծիքով` ԶՊՄԿ–ի դեպքում հաղթահարվել են լոգիստիկ և արտադրական հնարավորությունների հետ կապված որոշ խնդիրներ, որոնք պայմանավորված էին հանքարդյունաբերության ոլորտում առկա սահմանափակումներով և պղնձի արտահանման հետ կապված ավելացված արժեքի գոյացմամբ։ Ըստ նրա` նույն միտումը կա նաև տնտեսական զարգացումների ամբողջ բլոկում, որտեղ մեծ կշիռ է ստացել արդյունաբերությունն ի դեմս հանքարդյունաբերության, և դա տեղի է ունեցել միկրոմիջավայրի բարելավման շնորհիվ, որտեղ ոլորտի կազմակերպությունները կարողացել են բուռն գործունեություն ծավալել։
Այդուհանդերձ, տնտեսագետի խոսքով, մեր հարկային համակարգում խոշոր հարկատուներին առնչվող առաջին և ամենակարևոր մտահոգությունը նրանց ունեցած տեսակարար կշիռն է ընդհանուր հարկային եկամուտների գործընթացում. առաջին եռամսյակի արդյունքներով պետբյուջե մուծված հարկերի 82 տոկոսը վճարվել է 1000 խոշոր հարկատուների կողմից, ինչը նշանակում է, որ մենք մտածելու բան ունենք հատկապես փոքր ու միջին բիզնեսի զարգացումը խթանելու առումով։
Նշենք, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2022 թվականի առաջին եռամսյակի՝ հանրապետության խոշոր 1000 հարկատուների ցուցակը, որի առաջին տասնյակում ըստ հերթականության տեղ են զբաղեցրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Գազպրոմ Արմենիան», ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Գրանդ տոբակոն», «Ինտերնեշնլ Մասիս տաբակը», «Ֆլեշը», «Թեղուտը», Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Հայաստանի էլեկտրական ցանցերը» և «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը։
1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակը 2022 թվականի հունվար–մարտ ամիսների կտրվածքով վճարել է 95 միլիարդ 815 միլիոն 854 հազար դրամ հարկ։
Լրահոս
0