8-ից դարձել է 20. ԱԻՆ-ի կոռուպցիոն քրգործով մեղադրյալների թիվն ավելացել է

© Sputnik / Aram NersesyanՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյան
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյան - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
20 մեղադրյալներից 6-ը, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, կալանավորված են։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ԱԻՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու և այլ չարաշահումներ կատարելու փաստերով քրեական գործով մեղադրյալների թիվն ավելացել է՝ 8-ից դառնալով 20: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«20 մեղադրյալներից 6-ը, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, կալանավորված են, մյուսները ստորագրությամբ ազատ են արձակվել»,–նշեցին կոմիտեից:
Նշենք, որ քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Ե՛վ մարդկայնորեն, և՛ քաղաքական առումով ինձ համար շատ ցավալի է. Փաշինյանը` Փիլոյանի մասին
Հիշեցնենք, որ ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մարտի 31-ին 2 ամսով կալանավորվեց. նա մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ։
Ապրիլի 1-ին Փիլոյանն ազատվեց պաշտոնից։ Ապրիլի 12–ին ԱԻՆ նախարար նշանակվեց Արմեն Փամբուխչյանը։
Լրահոս
0