https://armeniasputnik.am/20220425/menq-hstak-tsragir-unenq-saghateljann-irenc-kvoghmnakicnerin-hvordvorec-gishery-tun-gnal-41310482.html
«Մենք հստակ ծրագիր ունենք». Սաղաթելյանն իրենց կողմնակիցներին հորդորեց գիշերը տուն գնալ
«Մենք հստակ ծրագիր ունենք». Սաղաթելյանն իրենց կողմնակիցներին հորդորեց գիշերը տուն գնալ
Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ ընդդիմությունը գնալու է մինչև վերջ, մինչև Հայաստանի ներկայիս իշխանությունը հրաժարական տա։ 25.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-25T21:55+0400
2022-04-25T21:55+0400
2022-04-25T22:15+0400
իշխան սաղաթելյան
բողոքի ակցիա
ընդդիմություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/19/41310658_0:113:1600:1013_1920x0_80_0_0_19462e07a99ba1332ae51894cf1bbe56.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ընդդիմության «Դիմադրություն» շարժման անդամները, որոնք Կոմիտասի պողոտայից «Զարթնի՛ր, լաո» երթն էին սկսել, ավարտեցին այն Ազատության հրապարակում։Մինչ այդ երթի մասնակիցները կարճ ժամանակով փակել էին Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքին հարող Ֆրանսիայի հրապարակը։«5165» շարժումը միանում է Ազատության հրապարակում նստացույց անող ընդդիմությանըՆշենք, որ Ազատության հրապարակում իշխանությունների հրաժարականի պահանջով անժամկետ ակցիա է անցկացնում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում ներկաներին կոչ արեց ողջունել Վանեցյանի արարքը՝ ի նշան աջակցության և համերաշխության։ Պատգամավորը նաև ասաց, որ ընդդիմությունը գնալու է մինչև վերջ, մինչև գործող ղեկավարությունը հրաժարական տա։Նա վստահեցրեց, որ ընդդիմությունն ունի մանրամասն հաշվարկված գործողությունների ծրագիր։ Եվ այս պլանն ի վերջո բերելու է երկրում իշխանափոխության։ Սաղաթելյանը հորդորեց ընդդիմության կողմնակիցներին գիշերը տուն գնալ։Ընդդիմության հաջորդ հանրահավաքը կկազմակերպվի վաղը` ապրիլի 26-ին։«Այլընտրանք չկա, նահանջ չկա». երթի մեկնարկին Սաղաթելյանը հայտնեց հետագա ծրագրերի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/19/41310658_1:0:1421:1065_1920x0_80_0_0_cef92d0f7db009b35e2a42b7e384f990.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իշխան սաղաթելյան, բողոքի ակցիա, ընդդիմություն
իշխան սաղաթելյան, բողոքի ակցիա, ընդդիմություն
«Մենք հստակ ծրագիր ունենք». Սաղաթելյանն իրենց կողմնակիցներին հորդորեց գիշերը տուն գնալ
21:55 25.04.2022 (Թարմացված է: 22:15 25.04.2022) Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ ընդդիմությունը գնալու է մինչև վերջ, մինչև Հայաստանի ներկայիս իշխանությունը հրաժարական տա։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ընդդիմության «Դիմադրություն» շարժման անդամները, որոնք Կոմիտասի պողոտայից «Զարթնի՛ր, լաո» երթն էին սկսել, ավարտեցին այն Ազատության հրապարակում։
Մինչ այդ երթի մասնակիցները կարճ ժամանակով փակել էին Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքին հարող Ֆրանսիայի հրապարակը։
Նշենք, որ Ազատության հրապարակում իշխանությունների հրաժարականի պահանջով
անժամկետ ակցիա է անցկացնում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում ներկաներին կոչ արեց ողջունել Վանեցյանի արարքը՝ ի նշան աջակցության և համերաշխության։ Պատգամավորը նաև ասաց, որ ընդդիմությունը գնալու է մինչև վերջ, մինչև գործող ղեկավարությունը հրաժարական տա։
«Սա սուրբ պայքար է, սա պայքար է հանուն Արցախի, հանուն հայոց պետականության։ Պայքարը նրա համար չէ, որ մեզանից մեկը լինի իշխանության ղեկին։ Այս պայքարը մեր ժողովրդի, ձեր ծնողների ու երեխաների ճակատագրի համար է»,- դիմելով ցուցարարներին` ասաց Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ ընդդիմությունն ունի մանրամասն հաշվարկված գործողությունների ծրագիր։ Եվ այս պլանն ի վերջո բերելու է երկրում իշխանափոխության։ Սաղաթելյանը հորդորեց ընդդիմության կողմնակիցներին գիշերը տուն գնալ։
Ընդդիմության հաջորդ հանրահավաքը կկազմակերպվի վաղը` ապրիլի 26-ին։