00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհված զինծառայողների ծնողները գլխավոր դատախազի հետ հանդիպում են պահանջում

© Sputnik / Aram NersesyanԱրցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարժվում են դեպի Գլխավոր դատախազություն (26 ապրիլի, 2022թ). Երևան
Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարժվում են դեպի Գլխավոր դատախազություն (26 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2022
Բաժանորդագրվել
Զոհվածների ծնողները պահանջում են քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, ուզում են, որ Արթուր Դավթյանն անձամբ պատասխանի իրենց հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ և պահանջում են, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շենքից դուրս գա ու անձամբ պատասխանի իրենց հարցերին։
«Հանգիստ իջեք, ոչ ոք Ձեր նկատմամբ բռնություն գործադրելու մտադրություն չունի. եթե ուզենայինք, վաղուց կանեինք»,- ասաց մահացած զինծառայող Աբգար Նազարյանի հայրը` ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նազարյանը հավելեց, որ ցանկանում են դատախազին հանձնել բազմաթիվ ծնողների կողմից ստորագրված պահանջը` քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։
Հիշեցնենք` ապրիլի 13-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր 44-օրյա պատերազմում զոհվածների թիվն ու ասել, որ ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը պատերազմի ու պարտության համար, բայց չի ընդունում ընդդիմության` իրեն հասցեագրած մեղադրանքները 2020թ-ի նոյեմբերի 9-ից հետո հողերը հանձնելու ու դավաճանության վերաբերյալ։
Նա ասել էր, որ իրեն պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ, նշել, որ հնարավոր է` մեղավոր է դրանում, որովհետև2018-19թթ-ին մեր հանրության առաջ չի կանգնել ու չի հայտարարել, որ մեր բոլոր հեռու ու մոտ բարեկամները մեզանից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը։
Վարչապետի հայտարարությունից հետո 44-օրյա պատերազմում զոհված մի շարք զինծառայողների ծնողներ ապրիլի18-ին դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել և քննել Փաշինյանի հայտարարությունները:
Գլխավոր դատախազությունը ծնողների դիմումն ուղարկել է հակակոռուպցիոն կոմիտե՝ պատերազմի ընթացքում հնարավոր հանցագործությունների գործի հետ միավորվելու համար։
Լրահոս
0