https://armeniasputnik.am/20220503/hh-marzeri-bnakichnery-miacel-en-bvoghvoqi-akcianerin-ev-mi-sharq-tshanaparhner-pakel-41630472.html
ՀՀ մարզերի բնակիչները միացել են բողոքի ակցիաներին և մի շարք ճանապարհներ փակել
ՀՀ մարզերի բնակիչները միացել են բողոքի ակցիաներին և մի շարք ճանապարհներ փակել
Քաղաքացիները փակել էին հիմնական ճանապարհները։ Ակցիայի բոլոր մասնակիցները պահանջում էին իշխանության հրաժարականը։ 03.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-03T15:01+0400
2022-05-03T15:01+0400
2022-05-03T15:39+0400
հայաստան
մարզ
բողոքի ակցիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/03/41628061_0:90:960:630_1920x0_80_0_0_9f6341bd0d4a6a5ac3797cd52456e1be.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանի մի շարք մարզերում գրեթե միաժամանակ բողոքի ակցիաներ են անցկացվել։ Քաղաքացիները փակել են Սևան-Վարդենիս, Արմավիր-Արտաշատ, Գյումրի-Երևան, Վանաձոր-Ալավերդի, Ապարան-Աշտարակ ավտոճանապարհները:Ակցիաները 30-40 րոպե են տևել։ Արմավիր-Արտաշատ ճանապարհին բախում է տեղի ունեցել մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև։ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին անցկացված բողոքի ակցիայի մասնակիցներն էլ եկել էին Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի նկարներով (նա այժմ կալանքի տակ է):«Ես համաձայն չեմ» շարժման անդամները ՀՅԴ–ի և ՀՀԿ–ի ներկայացուցիչների հետ տևական ժամանակ փակել էին Գյումրի-Երևան ճանապարհի Լուսակերտի հատվածը: Շարժման անդամ Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիային ասաց, որ ճանապարհը բացել են` հաշվի առնելով մայրուղու կարևորությունը։Մեր տեղեկություններով` գյումրեցի ակտիվիստներից շատերն այս պահին միացել են երևանյան ընկերներին:Քաղաքացիները փակել են «Զվարթնոց» տանող ճանապարհը. տեսանյութՀիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/03/41628061_0:0:960:720_1920x0_80_0_0_a1eb2b469882ba70bae87b552681c8a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, մարզ, բողոքի ակցիա
ՀՀ մարզերի բնակիչները միացել են բողոքի ակցիաներին և մի շարք ճանապարհներ փակել
15:01 03.05.2022 (Թարմացված է: 15:39 03.05.2022) Քաղաքացիները փակել էին հիմնական ճանապարհները։ Ակցիայի բոլոր մասնակիցները պահանջում էին իշխանության հրաժարականը։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանի մի շարք մարզերում գրեթե միաժամանակ բողոքի ակցիաներ են անցկացվել։ Քաղաքացիները փակել են Սևան-Վարդենիս, Արմավիր-Արտաշատ, Գյումրի-Երևան, Վանաձոր-Ալավերդի, Ապարան-Աշտարակ ավտոճանապարհները:
Ակցիաները 30-40 րոպե են տևել։ Արմավիր-Արտաշատ ճանապարհին բախում է տեղի ունեցել մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև։ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին անցկացված բողոքի ակցիայի մասնակիցներն էլ եկել էին Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի նկարներով (նա այժմ կալանքի տակ է):
«Ես համաձայն չեմ» շարժման անդամները ՀՅԴ–ի և ՀՀԿ–ի ներկայացուցիչների հետ տևական ժամանակ փակել էին Գյումրի-Երևան ճանապարհի Լուսակերտի հատվածը: Շարժման անդամ Կարապետ Պողոսյանը
Sputnik Արմենիային ասաց, որ ճանապարհը բացել են` հաշվի առնելով մայրուղու կարևորությունը։
Մեր տեղեկություններով` գյումրեցի ակտիվիստներից շատերն այս պահին միացել են երևանյան ընկերներին:
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։