https://arm.sputniknews.ru/20220503/paterazmi-masnakicnery-pakel-ein-heraci-pvoghvocy-41625457.html
Պատերազմի մասնակիցները փակել էին Հերացի փողոցը. տեսանյութ
Պատերազմի մասնակիցները փակել էին Հերացի փողոցը. տեսանյութ
Sputnik Արմենիա
Քաղաքացիներից ոմանք անվասայլակներին նստած տղամարդկանց հորդորում էին գնալ Արցախ և թուրքի ճանապարհը փակել։ 03.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-03T13:39+0400
2022-05-03T13:39+0400
2022-05-03T15:22+0400
հայաստան
երևան
փողոց
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/03/41653907_0:0:1600:901_1920x0_80_0_0_06061b8bc7a7131fb16efd465a21f0ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներն անվասայլակներով փակել էին Երևանի Հերացի փողոցը` կաթվածահար անելով երթևեկությունը։Նրանք պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ չեն ցանկանում` իրենց երեխաներն ապագայում թուրքի հետ ապրեն։ Պատերազմի մասնակիցները քաղաքացիներին կոչ էին անում միանալ իրենց։«Ով ցանկանում է թուրքի հետ ապրել, թող գնա Բաքու ու Ալիևի հետ ապրի»,- ասաց նրանցից մեկը։Քաղաքացիներից մեկը մոտեցավ անվասայլակներին նստած, պրոթեզավորված ոտքերով տղամարդկանց ու հորդորեց գնալ Արցախ և թուրքի ճանապարհը փակել։«Ինչի՞ համար եք էս ամենն անում, ով միանալու էր, միացել է։ Ես չեմ միանում, ինչքա՞ն է տևելու սա, ինձ ժամանակ ասեք»,- ասաց նա։Տղաները հորդորեցին իրենց ուղղություն չտալ, քանի որ միևնույն է` շարունակելու են ակցիան։Մոտ 30-40 րոպե անց, ոստիկանների հորդորներից հետո նրանք բացեցին ճանապարհը։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/03/41653907_138:0:1562:1068_1920x0_80_0_0_29e7712170b361e5a1a343419fce9aef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, երևան, փողոց, պատերազմ
հայաստան, երևան, փողոց, պատերազմ
Պատերազմի մասնակիցները փակել էին Հերացի փողոցը. տեսանյութ
13:39 03.05.2022 (Թարմացված է: 15:22 03.05.2022) Քաղաքացիներից ոմանք անվասայլակներին նստած տղամարդկանց հորդորում էին գնալ Արցախ և թուրքի ճանապարհը փակել։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներն անվասայլակներով փակել էին Երևանի Հերացի փողոցը` կաթվածահար անելով երթևեկությունը։
Նրանք պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ չեն ցանկանում` իրենց երեխաներն ապագայում թուրքի հետ ապրեն։ Պատերազմի մասնակիցները քաղաքացիներին կոչ էին անում միանալ իրենց։
«Ով ցանկանում է թուրքի հետ ապրել, թող գնա Բաքու ու Ալիևի հետ ապրի»,- ասաց նրանցից մեկը։
Քաղաքացիներից մեկը մոտեցավ անվասայլակներին նստած, պրոթեզավորված ոտքերով տղամարդկանց ու հորդորեց գնալ Արցախ և թուրքի ճանապարհը փակել։
«Ինչի՞ համար եք էս ամենն անում, ով միանալու էր, միացել է։ Ես չեմ միանում, ինչքա՞ն է տևելու սա, ինձ ժամանակ ասեք»,- ասաց նա։
Տղաները հորդորեցին իրենց ուղղություն չտալ, քանի որ միևնույն է` շարունակելու են ակցիան։
Մոտ 30-40 րոպե անց, ոստիկանների հորդորներից հետո նրանք բացեցին ճանապարհը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։