https://armeniasputnik.am/20220503/rd-ic-u-ajl-erkrneric-nerhvosqy-hajastan-dandaghecrel-e-gnatshn-u-aktivacrel-tntesutjuny-41633218.html
ՌԴ-ից ու այլ երկրներից ներհոսքը Հայաստան դանդաղեցրել է գնաճն ու ակտիվացրել տնտեսությունը
ՌԴ-ից ու այլ երկրներից ներհոսքը Հայաստան դանդաղեցրել է գնաճն ու ակտիվացրել տնտեսությունը
Մարտ ամսվա տվյալներով` ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը սպասվածից ավելի զարգացում է արձանագրել, ինչը պայմանավորված է ՀՀ ժամանողների հոսքերի ավելացմամբ... 03.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-03T16:03+0400
2022-05-03T16:03+0400
2022-05-03T17:14+0400
մարտին գալստյան
հայաստան
գնաճ
ռուսաստան
կենտրոնական բանկ (կբ)
տնտեսություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/0c/39686376_0:437:960:977_1920x0_80_0_0_d1ce114e14a3e824c99a36910785d8aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է, և պահպանվում են դրա հետ կապված անորոշությունները։ Ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ հավելելով, որ դա բացասաբար է անդրադառնում Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր երկրների ֆինանսատնտեսական շուկաների զարգացման վրա։Մարտին Գալստյանը հիշեցրեց, որ 2022թ-ի մարտ ամսին՝ 2021թ-ի մարտ ամսվա համեմատ, գնաճը կազմել է 7,4 տոկոս։Այդուհանդերձ, մարտ ամսվա տվյալներով, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը, նրա խոսքով, ավելի դրական զարգացում է արձանագրել, ինչը պայմանավորված է ՀՀ ժամանողների հոսքերի ավելացմամբ, պահանջարկի աճով ու ծառայությունների ոլորտի խթանմամբ։Նշված գործընթացների արդյունքում, ԿԲ նախագահի դիտարկմամբ, արժևորվում է նաև ՀՀ դրամը՝ նպաստելով գնաճի թուլացմանը։«Նախատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի ու կհասնի 4 տոկոս նպատակային ցուցանիշին»,- ասաց Գալստյանը։Այս գնահատականների ու կանխատեսումների ֆոնին ԿԲ խորհուրդն այսօր որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ մարտի 15-ին սահմանած 9.25% -ի միջակայքում։Մի շարք երկրների տարեկան գնաճը 2022թ-ի մարտ ամսվա դրությամբՀիշեցնենք՝ մարտի 15-ին ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր 1.25 տոկոսով՝ փորձելով այդկերպ զսպել Ուկրաինական իրադարձությունների ֆոնին ահագնացած գնաճը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/0c/39686376_0:207:961:927_1920x0_80_0_0_f1c3a84a588d984624ba6cab3737b4bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մարտին գալստյան, հայաստան, գնաճ, ռուսաստան, կենտրոնական բանկ (կբ), տնտեսություն
մարտին գալստյան, հայաստան, գնաճ, ռուսաստան, կենտրոնական բանկ (կբ), տնտեսություն
ՌԴ-ից ու այլ երկրներից ներհոսքը Հայաստան դանդաղեցրել է գնաճն ու ակտիվացրել տնտեսությունը
16:03 03.05.2022 (Թարմացված է: 17:14 03.05.2022) Մարտ ամսվա տվյալներով` ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը սպասվածից ավելի զարգացում է արձանագրել, ինչը պայմանավորված է ՀՀ ժամանողների հոսքերի ավելացմամբ, պահանջարկի աճով ու ծառայությունների ոլորտի խթանմամբ։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է, և պահպանվում են դրա հետ կապված անորոշությունները։ Ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ հավելելով, որ դա բացասաբար է անդրադառնում Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր երկրների ֆինանսատնտեսական շուկաների զարգացման վրա։
«Այդ երկրներում տնտեսական աճի տեմպերի սպասվածից ավելի դանդաղումն ուղեկցվում է գնաճային միջավայրի ընդլայնմամբ։ Վերջինը պայմանավորված է արժեշղթաների խաթարումներով և միջազգային ապրանքահումքային շուկաներում գնաճի արագացմամբ»,- ասաց ԿԲ նախագահը՝ եզրահանգում անելով, որ արտաքին հատվածից ՀՀ-ի վրա գնաճային ճնշումները կպահպանվեն նաև առաջիկայում։
Մարտին Գալստյանը հիշեցրեց, որ 2022թ-ի մարտ ամսին՝ 2021թ-ի մարտ ամսվա համեմատ, գնաճը կազմել է 7,4 տոկոս։
Այդուհանդերձ, մարտ ամսվա տվյալներով, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը, նրա խոսքով, ավելի դրական զարգացում է արձանագրել, ինչը պայմանավորված է ՀՀ ժամանողների հոսքերի ավելացմամբ, պահանջարկի աճով ու ծառայությունների ոլորտի խթանմամբ։
Նշված գործընթացների արդյունքում, ԿԲ նախագահի դիտարկմամբ, արժևորվում է նաև ՀՀ դրամը՝ նպաստելով գնաճի թուլացմանը։
«Նախատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի ու կհասնի 4 տոկոս նպատակային ցուցանիշին»,- ասաց Գալստյանը։
Այս գնահատականների ու կանխատեսումների ֆոնին ԿԲ խորհուրդն այսօր որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ մարտի 15-ին սահմանած 9.25% -ի միջակայքում։
Հիշեցնենք՝ մարտի 15-ին ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր 1.25 տոկոսով՝ փորձելով այդկերպ զսպել Ուկրաինական իրադարձությունների ֆոնին ահագնացած գնաճը։