https://armeniasputnik.am/20220504/menq-voreve-shenq-chenq-gravelu-ynddimadirnern-azhi-mvot-en-gnum-41677332.html
Մենք որևէ շենք չենք գրավելու. ընդդիմադիրներն ԱԺ-ի մոտ են գնում
Մենք որևէ շենք չենք գրավելու. ընդդիմադիրներն ԱԺ-ի մոտ են գնում
Իշխան Սաղաթելյանը ակցիայի մասնակիցներին հորդորեց սադրանքների չտրվել։ 04.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-04T16:41+0400
2022-05-04T16:41+0400
2022-05-04T17:00+0400
ընդդիմություն
երթ
աժ (ազգային ժողով)
իշխան սաղաթելյան
տեսանյութեր
տեսանյութ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/04/41678149_0:0:1920:1080_1920x0_80_0_0_9512a344a825dee91c89c23cc89edcfb.jpg
Ընդդիմադիրներն այս պահին առաջանում են դեպի Բաղրամյան պողոտա` Ազգային ժողովի շենքի մոտ։Քիչ անց ԱԺ-ում կմեկնարկի կառավարության անդամների հետ հարցուպատասխանը, որին ներկա կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա հորդորեց սադրանքների չտրվել։Սաղաթելյանը հայտնեց նաև, որ ընդդիմադիր երկու խմբակցություններն այս պահին ԱԺ-ում են, որտեղ հանդես են գալու Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջով։«Նման հայտարարություն են տարածել, որպեսզի կարողանան կանխել այն հոսքը, որը միանալու է մեզ, և փորձելու են սադրել։ Շատ կարևոր է, որ որևէ մեկն ինքնագլուխ քայլեր չանի։ Եթե որևէ մեկը մեր շաքերում կասի, թե գնում են ինչ-որ շենք գրավելու, ապա կարող են այդ մարդուն ոստիկանությանը հանձնել»,- ասաց Վանեցյանը։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։Մայիսի 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/04/41678149_219:0:1659:1080_1920x0_80_0_0_053a8e0738440d16c48337886e57b4f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ընդդիմություն, երթ, աժ (ազգային ժողով), իշխան սաղաթելյան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Մենք որևէ շենք չենք գրավելու. ընդդիմադիրներն ԱԺ-ի մոտ են գնում
16:41 04.05.2022 (Թարմացված է: 17:00 04.05.2022) Իշխան Սաղաթելյանը ակցիայի մասնակիցներին հորդորեց սադրանքների չտրվել։
Ընդդիմադիրներն այս պահին առաջանում են դեպի Բաղրամյան պողոտա` Ազգային ժողովի շենքի մոտ։
Քիչ անց ԱԺ-ում կմեկնարկի կառավարության անդամների հետ հարցուպատասխանը, որին ներկա կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք որևէ շենք չենք գրավելու, քանի որ շենքերում իշխանություն չկա` իշխանությունը ժողովրդինն է»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա հորդորեց սադրանքների չտրվել։
Սաղաթելյանը հայտնեց նաև, որ ընդդիմադիր երկու խմբակցություններն այս պահին ԱԺ-ում են, որտեղ հանդես են գալու Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջով։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր հերթին նշեց, որ չնայած ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել` ասելով, թե ընդդիմադիրներն այսօր ԱԺ-ի շենքն են գրավելու, սակայն իրենք նման նպատակ չունեն։
«Նման հայտարարություն են տարածել, որպեսզի կարողանան կանխել այն հոսքը, որը միանալու է մեզ, և փորձելու են սադրել։ Շատ կարևոր է, որ որևէ մեկն ինքնագլուխ քայլեր չանի։ Եթե որևէ մեկը մեր շաքերում կասի, թե գնում են ինչ-որ շենք գրավելու, ապա կարող են այդ մարդուն ոստիկանությանը հանձնել»,- ասաց Վանեցյանը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։
Մայիսի 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։