Մի շարք պատգամավորների հեռախոսներ փորձել են գաղտնալսել. Գեղամ Մանուկյան

© Sputnik / Andranik GhazaryanԳեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2022
Գեղամ Մանուկյան
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ընդդիմադիր պատգամավորն աբսուրդ է համարում այն հայտարարությունները, թե «Դիմադրություն» շարժման անդամներն ու համակիրները մտադիր են սադրանքների դիմել։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ընդդիմադիր պատգամավորների հեռախոսներում փորձել են գաղտնալսող ծրագիր տեղադրել։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Եթե գաղտնալսեին, կհասկանային, որ ժողովրդին Նիկոլի նման չենք տանի ոստիկանների բերանը և փոխհրաձգություն սադրենք»,- ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ ոչ ոք մտադիր չէ ժողովրդի արյան գնով իշխանության գալ։
Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը հայտարարություններ էին տարածել` նշելով, որ տեղեկություններ ունեն, թե հավաքի կազմակերպիչները պատրաստվում են այսօր զավթել ԱԺ շենքը։
Լրահոս
0