«Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքը մեկնարկեց 1 րոպե լռությամբ

© Sputnik / Aram Nersesyan «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքը մեկնարկեց 1 րոպե լռությամբ
«Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքը մեկնարկեց 1 րոպե լռությամբ - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2022
«Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքը մեկնարկեց 1 րոպե լռությամբ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հանրահավաքի սկզբում հնչեցին Հայաստանի և Արցախի հանրապետությունների օրհներգները։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքը։
Մինչ մեկնարկը հավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակը։
Հնչեցին նաև Հայաստանի և Արցախի հանրապետությունների օրհներգները։
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը նշեց, որ հայ երիտասարդը կապիտուլացված չէ ու շեշտեց` որքան էլ երկար լինի մայրամուտը, միևնույնն է դրան հաջորդելու է արևածագը։
© Sputnik / Aram Nersesyan «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքը մեկնարկեց 1 րոպե լռությամբ
Митинг оппозиции на площади Франции (9 мая 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2022
«Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքը մեկնարկեց 1 րոպե լռությամբ
«Վստահ եմ` մենք մոտ ենք այդ արևածագին ու դրա համար մենք պետք է պայքարենք, ինչպես նաև գիտակցենք բոլորիս վրա դրված պատասխանատվությունը, լինենք համարձակ։ Բոլորը պետք է հասկանան, որ հայ երիտասարդը մշտապես պայքարել է ու չի կարող հետ կանգնի իր պապերի ժառանգությունից»,– նշեց Ափոյանը։
Արցախյան ազատագրական շարժման առաջամարտիկ, Արցախի խորհրդարանի 3 գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը շեշտեց` Արցախը կա, այն պայքարում է, կանգնուն է, չի կոտրվել ու չի կոտրվելու։
«Արցախահայության անունից լիազորված եմ ասել, որ Արցախը «Դիմադրություն» շարժման կողքին է, և նրանք իրենց ապագան կապում են միայն այս իշխանության փոխվելու հետ։ Այս բեմից զգուշացնում եմ Արցախում և Հայաստանում գտնվող բոլոր նրանց, որոնք իշխանության տարբեր թևերում են և «ջայլամի» քաղաքականություն են վարում` անտարբերությունը չի ներվում։ Կարևոր խնդիր կա` Արցախի փրկությունը, Հայաստանի փրկությունն ու այս իշխանության հեռացումը»,– նշեց Գաբրիելյանը։
Նա շեշտեց` առանց Արցախի չկա Հայաստան, առանց Հայաստան չկա Արցախ։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ այսօր` մայիսի 9–ին, անհնազանդության ակցիաներ չեն լինի, բայց երեկոյան սպասվում է հուժկու հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Լրահոս
0