00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունը բերման է ենթարկում երիտասարդների իրազեկման ակցիայի մասնակցներին

Բաժանորդագրվել
Այս պահին փողոցը բաց է, բայց երիտասարդներն ակցիան շարունակում են բժշկական համալսարանի հարևանությամբ գտնվող կանգառի տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ոստիկանությունը բերման է ենթարկում «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած իրազեկման ու անհնազանդության ակցիայի մասնակիցներին, որոնք փորձում են փակել Աբովյան փողոցը` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին հարակից հատվածում։
Ոստիկանները պահանջեցին, որ փողոցի երթևեկելի հատվածում գետնին նստած երիտասարդներն ազատեն փողոցը, բայց նրանք չենթարկվեցին։ Իրավապահները սկսեցին բերման ենթարկել երիտասարդներին։
Ակցիայի մասնակիցների շարքերում է նաև օրեր առաջ բերման ենթարկված անչափահաս տղաներից մեկը։ Սակայն ոստիկաններն այս անգամ նրան բերման չենթարկեցին, կարճատև զրույցից հետ ազատ արձակեցին։
Փողոցը փակած մյուս ակտիվիստներին, հիմնականում` աղջիկներին, երթևեկելի գոտուց դեպի մայթ ուղեկցելով, ոստիկանները բացեցին փողոցն ու վերականգնեցին երթևեկությունը։
Ավելի ուշ անչափահաս տղան լրագրողների հետ զրույցում ասաց, որ բերման ենթարկելու փորձի ժամանակ «11505» համարի «ժետոնով» ոստիկանը ցավեցրել է իրեն։ Իսկ մեկ այլ մասնակից հայտարարեց, որ իրենց հասցեին ոստիկանները սպառնալիքներ են հնչեցրել։
Այս պահին փողոցը բաց է, բայց երիտասարդները շարունակում են ակցիան բժշկական համալսարանի հարևանությամբ գտնվող կանգառի տարածքում։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Լրահոս
0