https://arm.sputniknews.ru/20220516/larvats-iravitshak-er-steghtsvel-bagratunjac-pvoghvocum-42079269.html
Լարված իրավիճակ էր ստեղծվել Բագրատունյաց փողոցում
Լարված իրավիճակ էր ստեղծվել Բագրատունյաց փողոցում
Sputnik Արմենիա
Ժամը 08։00-ից Երևան մտնող հիմնական ավտոճանապարհներից մեկնարկել են ընդդիմության հայտարարած ավտոերթերը։ 16.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-16T09:43+0400
2022-05-16T09:43+0400
2022-05-16T21:49+0400
երևան
երթ
ընդդիմություն
դիմադրություն շարժում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42079053_0:36:1600:937_1920x0_80_0_0_d4805cae5459ddeb2fc5a59d8cdb8823.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցում այս պահին լարված իրավիճակ է։Ոստիկանությունը փակել է ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման կազմակերպած ավտոերթի ճանապարհը` թույլ չտալով նրանց հասնել Երևանի կենտրոն։Ոստիկանների ու ցուցարարների միջև շուրջ 10-15 րոպե տևած բանակցություններից հետո, սակայն, ոստիկանությունը բացեց փողոցը։ Ավտոերթը շարունակվեց դեպի Արշակունյաց պողոտա։Նշենք, այսօր վաղ առավոտից նախատեսված անհնազանդության ակցիաները ժամը 08։00-ից մեկնարկել են Երևան մտնող հիմնական մայրուղիներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի, Սևանի և Արինբերդի ավտոճանապարհներից։Այս պահին ավտոերթերի մասնակիցները շարժվում են դեպի Երևան` ժամանակ առ ժամանակ կանգ առնելով ու դժվարություններ ստեղծելով երթևեկության համար։Նախօրեին շարժման առաջնորդներից մեկն ասել էր, որ առավոտյան ժամը 8-ից կստեղծվեն նաև առնվազն 80-100 խմբեր, որոնք կթողնեն իրենց առօրյա աշխատանքն ու դուրս կգան փողոց։Երևանում ու նաև որոշ մարզերում արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ ընդդիմությունը հանրահավաքներ ու բողոքի տարբեր ակցիաներ է անցկացվում։Երևանի Շիրազի փողոցում ոստիկանությունը փակել է ավտոերթի ճանապարհըՀիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42079053_58:0:1482:1068_1920x0_80_0_0_cfaef396b53c8b8c51f6d68a034942ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
երևան, երթ, ընդդիմություն, դիմադրություն շարժում
երևան, երթ, ընդդիմություն, դիմադրություն շարժում
Լարված իրավիճակ էր ստեղծվել Բագրատունյաց փողոցում
09:43 16.05.2022 (Թարմացված է: 21:49 16.05.2022) Ժամը 08։00-ից Երևան մտնող հիմնական ավտոճանապարհներից մեկնարկել են ընդդիմության հայտարարած ավտոերթերը։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցում այս պահին լարված իրավիճակ է։
Ոստիկանությունը փակել է ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման կազմակերպած ավտոերթի ճանապարհը` թույլ չտալով նրանց հասնել Երևանի կենտրոն։
Ոստիկանների ու ցուցարարների միջև շուրջ 10-15 րոպե տևած բանակցություններից հետո, սակայն, ոստիկանությունը բացեց փողոցը։ Ավտոերթը շարունակվեց դեպի Արշակունյաց պողոտա։
Նշենք, այսօր վաղ առավոտից նախատեսված անհնազանդության ակցիաները ժամը 08։00-ից
մեկնարկել են Երևան մտնող հիմնական մայրուղիներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի, Սևանի և Արինբերդի ավտոճանապարհներից։
Այս պահին ավտոերթերի մասնակիցները շարժվում են դեպի Երևան` ժամանակ առ ժամանակ կանգ առնելով ու դժվարություններ ստեղծելով երթևեկության համար։
Նախօրեին շարժման առաջնորդներից մեկն ասել էր, որ առավոտյան ժամը 8-ից կստեղծվեն նաև առնվազն 80-100 խմբեր, որոնք կթողնեն իրենց առօրյա աշխատանքն ու դուրս կգան փողոց։
Երևանում ու նաև որոշ մարզերում արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ ընդդիմությունը հանրահավաքներ ու բողոքի տարբեր ակցիաներ է անցկացվում։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։