00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմությունը կասեցրել է Արցախի հանձնման, ՀՀ-ի թուրքացման գործընթացը. Թադևոս Ավետիսյան

© Sputnik / Asatur Yesayants«Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2022
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պատգամավոր Թադևոս Ավետիսյանը վստահ է, որ իրենց հաջողվել է կասեցնել Արցախի շուրջ հայրենադավ պայմանավորվածությունները։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումը կասեցրել է Արցախի հարցում Հայաստանի համար կործանարար գործընթացները։ Նման հայտարարություն արեց շարժման անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ խոսելով արդեն մի քանի շաբաթ Երևանում և մի շարք մարզերում շարունակվող անհնազանդության ակցիաներից։
Նրա խոսքով ` այդ գործընթացն ընդդիմության առաջին հաջողությունն է։ Պատգամավորը հայտարարեց, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանը երբեք չի թուրքացվի։
«Սա դեռ փոքր հաջողություն է, և պետք չէ հանգիստ լինել՝ մտածելով, որ խնդիրը վերջնականապես լուծված է։ Իշխանությունները հիմա վախից որոշ ժամանակով հետաձգել իրենց հակահայկական ծրագրերը։ Բայց մենք մինչև վերջ գնալու ենք և ապացուցելու, որ իշխանություններն այս հանցավոր ծրագրերն իրականացնելու մանդատ չունեն»,- ասաց նա։
Խոսելով այսօր առավոտյան մեկնարկած ավտոերթերի մասին՝ Ավետիսյանն ասաց, որ ոստիկանությունն ապօրինի գործողություններ է իրականացրել ցուցարարների նկատմամբ։ Նրա խոսքով` օրինակ, վարորդներից մեկին բերման են ենթարկել, քանի որ դանդաղ է վարել, թեև դանդաղ վարելն արգելող օրենք չկա։
«Մեր ընկերներից ոմանք շինծու գործերով բերման են ենթարկվել և ձերբակալվել։ Բայց չնայած դրան, մեր պայքարը շարունակվելու է, և մենք վստահ ենք, որ հաղթելու ենք»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ ոստիկանությունը հրահանգներ է ստացել իշխանություններից՝ ահաբեկել հանրահավաքի մասնակիցներին, ճնշում գործադրել նրանց վրա։ Ընդդիմությունը վստահ է, որ չնայած ոստիկանների գործողություններին, հաջորդ հանրահավաքն էլ ավելի մարդաշատ է լինելու։
Բողոքի ավտոերթի շուրջ 20 անդամ բերման է ենթարկվել ոստիկանություն
Նշենք, այսօր վաղ առավոտից նախատեսված անհնազանդության ակցիաները ժամը 08։00-ից մեկնարկել են Երևան մտնող հիմնական մայրուղիներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի, Սևանի և Արինբերդի ավտոճանապարհներից։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Լրահոս
0