https://armeniasputnik.am/20220517/asacin-pashinjanin-dzerbakalelu-himq-der-chka-tsnvoghneri-mek-khumb-el-pakel-e-babajan-pvoghvocy-42142962.html
Ասացին` Փաշինյանին ձերբակալելու հիմք դեռ չկա. ծնողների մեկ խումբ էլ փակել է Բաբայան փողոցը
Ասացին` Փաշինյանին ձերբակալելու հիմք դեռ չկա. ծնողների մեկ խումբ էլ փակել է Բաբայան փողոցը
Ծնողները պահանջում են, որ քննիչն իջնի և պարզաբանում ներկայացնի իրենց հուզող հարցերին։ 17.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-17T14:40+0400
2022-05-17T14:40+0400
2022-05-17T15:02+0400
ծնող
նիկոլ փաշինյան
զոհ
արցախյան պատերազմ
բողոքի ակցիա
հհ դատախազություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/11/42138006_0:84:1601:984_1920x0_80_0_0_9fa3077d42a8ad54858c61824fb05989.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների մեկ այլ խումբ էլ այժմ փակել է Բաբայան փողոցը։Նշենք, որ այսօր նրանք հրավիրվել էին հարցաքննության։Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ գլխավոր դատախազությունից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդությունն ուղարկվել է զինդատախազություն, և ուրբաթ օրը ստացել են ծանուցումը։Նրա խոսքով` այսօր պարզել են, որ Փաշինյանը մինչ այսօր չի էլ հարցաքննվել։Այժմ ծնողները պահանջում են, որպեսզի գործով քննիչն իջնի իրենց հետ հանդիպման և պարզաբանումներ ներկայացնի։Հարցաքննությունից դուրս եկած զոհվածներից մեկի հայրը նշեց, որ վրան են բերելու և այնտեղ խփելու։ «Ինձ ասացին, որ դեռ պետք է որոշ հանգամանքներ ճշտեն, որ ձերբակալեն Փաշինյանին։ Ասել են, որ դեռ հիմքեր չկան»,–ասաց տղամարդը։Ավելի ուշ Հովհաննիսյանը նշեց, որ արդեն իրենք էլ են ստացել այդ միջնորդությունը։«Վայրկյաններ առաջ տեղեկացանք, որ ստացել ենք զինդատախազության կողմից հասցեագրված գրությունն ի պատասխան մեր միջնորդության, համաձայն որի` հանձնարարվել է զինվորական քննչական գլխավոր վարչությանը կատարելու քննչական գործողություններ, որոնք նշված են միջնորդության մեջ։ Իսկ մեր միջնորդությունը վերաբերում է Փաշինյանի ձերբակալմանը։ Այսինքն` հիմա քննիչն էլ է ստացել այդ միջնորդությունը և պետք է քննչական գործողություններ կատարի` կարող է, օրինակ, ձերբակալել և հետո հարցաքննել նրան»,–ասաց Հովհաննիսյանը։Մենք հրաժարվում ենք մասնակցել այս դատավարություններին, մեզ ծաղրում են. ՏոնոյանՀավելենք, որ ավելի ուշ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն իջավ ու ծնողներին առաջարկեց մի քանի հոգով վերև բարձրանալ ու իրենց հարցերը բարձրաձայնել։ Արդյունքում ծնողներից 4-ն ու նրանց փաստաբանը գնացին զրույցի։Հայտնել ենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները փակել էին Վերաքննիչ քրեական դատարանի հարակից` Գարեգին Նժդեհի փողոցը։ Նիստի հետաձգումը ծնողների վրդովմունքի պատճառ էր դարձել, նրանք էլ որոշել էին այդ կերպ արտահայտել իրենց բողոքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/11/42138006_88:0:1511:1067_1920x0_80_0_0_2477d9f25058e98b3b6ef827f4d8d2c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ծնող, նիկոլ փաշինյան, զոհ, արցախյան պատերազմ, բողոքի ակցիա, հհ դատախազություն
ծնող, նիկոլ փաշինյան, զոհ, արցախյան պատերազմ, բողոքի ակցիա, հհ դատախազություն
Ասացին` Փաշինյանին ձերբակալելու հիմք դեռ չկա. ծնողների մեկ խումբ էլ փակել է Բաբայան փողոցը
14:40 17.05.2022 (Թարմացված է: 15:02 17.05.2022) Ծնողները պահանջում են, որ քննիչն իջնի և պարզաբանում ներկայացնի իրենց հուզող հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների մեկ այլ խումբ էլ այժմ փակել է Բաբայան փողոցը։
Նշենք, որ այսօր նրանք հրավիրվել էին հարցաքննության։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ գլխավոր դատախազությունից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդությունն ուղարկվել է զինդատախազություն, և ուրբաթ օրը ստացել են ծանուցումը։
«Ըստ զինդատախազության` երեկ այն առձեռն ուղարկվել է և՛ փաստաբաններին, և՛ քննչական վարչություն։ Սակայն քննիչն ասում է, որ նման միջնորդություն չի ստացել։ Հավատում ենք զինդատախազությանը, որ ծանուցումն ուղարկվել է։ Այսինքն` Փաշինյանին ձերբակալելու և հարցաքննելու միջնորդությունը չի հետաձգվել, բայց քայլեր էլ չեն իրականացվում»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` այսօր պարզել են, որ Փաշինյանը մինչ այսօր չի էլ հարցաքննվել։
Այժմ ծնողները պահանջում են, որպեսզի գործով քննիչն իջնի իրենց հետ հանդիպման և պարզաբանումներ ներկայացնի։
Հարցաքննությունից դուրս եկած զոհվածներից մեկի հայրը նշեց, որ վրան են բերելու և այնտեղ խփելու։ «Ինձ ասացին, որ դեռ պետք է որոշ հանգամանքներ ճշտեն, որ ձերբակալեն Փաշինյանին։ Ասել են, որ դեռ հիմքեր չկան»,–ասաց տղամարդը։
Ավելի ուշ Հովհաննիսյանը նշեց, որ արդեն իրենք էլ են ստացել այդ միջնորդությունը։
«Վայրկյաններ առաջ տեղեկացանք, որ ստացել ենք զինդատախազության կողմից հասցեագրված գրությունն ի պատասխան մեր միջնորդության, համաձայն որի` հանձնարարվել է զինվորական քննչական գլխավոր վարչությանը կատարելու քննչական գործողություններ, որոնք նշված են միջնորդության մեջ։ Իսկ մեր միջնորդությունը վերաբերում է Փաշինյանի ձերբակալմանը։ Այսինքն` հիմա քննիչն էլ է ստացել այդ միջնորդությունը և պետք է քննչական գործողություններ կատարի` կարող է, օրինակ, ձերբակալել և հետո հարցաքննել նրան»,–ասաց Հովհաննիսյանը։
Հավելենք, որ ավելի ուշ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն իջավ ու ծնողներին առաջարկեց մի քանի հոգով վերև բարձրանալ ու իրենց հարցերը բարձրաձայնել։ Արդյունքում ծնողներից 4-ն ու նրանց փաստաբանը գնացին զրույցի։
Հայտնել ենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները փակել էին Վերաքննիչ քրեական դատարանի հարակից` Գարեգին Նժդեհի փողոցը։ Նիստի հետաձգումը ծնողների վրդովմունքի պատճառ էր դարձել, նրանք էլ որոշել էին այդ կերպ արտահայտել իրենց բողոքը։