00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Աշխարհը հիմա թևակոխում է պերմանենտ տնտեսական ճգնաժամերի փուլ․ տնտեսագետ

Աշխարհը հիմա թևակոխում է պերմանենտ տնտեսական ճգնաժամերի փուլ․ Քթոյան
Բաժանորդագրվել
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է համավարակի և ուկրաինական խնդրի պատճառով ստեղծված համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին։
2008թ․ համաշխարհային ճգնաժամի համեմատ` ներկայում ստեղծված ճգնաժամի ամբողջական հետևանքները վերացնելը կարող է շատ ավելի երկար տևել։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը, խոսելով այսօր աշխարհում ստեղծված ծանր տնտեսական վիճակի մասին։
«Գուցե նախաճգնաժամային իրողությունները երբևէ չվերականգնվեն։ Հիմա ճգնաժամն աննախադեպ է, իսկ անորոշությունը՝ ավելի մեծ»,- ասաց տնտեսագետը։
Համեմատելով ներկայիս վիճակը 2008թ․ ճգնաժամի հետ, Քթոյանը նաև ընդգծեց, որ կարևոր է հստակեցնել, թե ինչ վերականգնումների մասին է խոսքը, որովհետև, օրինակ, անկում ապրած ՀՆԱ-ն այս անգամ շատ ավելի արագ է վերականգնվել, քան այն ժամանակ։
Եվրոպայում հսկայական էներգետիկ ճգնաժամ է լինելու. կանխատեսում է հույն նախարարը
Տնտեսագետի բնութագրմամբ՝ ճգնաժամերն առաջանում են, երբ ինչ-որ մակարդակում խախտվում է պահանջարկ-առաջարկ հավասարակշռությունը։ Այդ առումով` 2008թ․ ճգնաժամը տնտեսագետը համարում է դասական ֆինանսատնտեսական ճգնաժամ. տեղի էր ունեցել խախտում պահանջարկի տեսանկյունից։

«Չնայած իր խորությանն ու ազդեցությանը, մարդկությունն ուներ, այսպես ասած, հաղթահարման դեղատոմս, որովհետև եթե պահանջարկի հետ կապված խնդիրներ են առաջանում, կառավարությունները խթանում են պահանջարկը, և այն որոշ ժամանակ անց վերականգնվում է, ու շուկայում նորից հավասարակշռություն է հաստատվում, ինչը և տեղի ունեցավ»։

Իսկ համավարակով պայմանավորված ճգնաժամը, Քթոյանի դիտարկմամբ, երկկողմ բնույթ ուներ՝ թե՛ արտադրության սահմանափակման խնդիրներ կային, թե՛ պահանջարկի անկման։ Ըստ նրա՝ տեղի էր ունենում տնտեսության արգելակման պրոցես։
«Եթե նախկինում թողարկումը կար, անհրաժեշտ էր միայն համապատասխան պահանջարկ ստեղծել դրա համար, ապա հիմա ո՛չ թողարկումը կա, ո՛չ էլ հնարավոր պահանջարկը»,- ասաց Քթոյանը։
Հնարավոր է` խոշոր ճգնաժամ լինի․ Մեդվեդևը` պատժամիջոցների հետևանքների մասին
Այս ճգնաժամի հաղթահարումը, տնտեսագետի խոսքով, բոլորովին նոր տեսակի քայլեր, մեխանիզմներ ու գործիքներ է պահանջում։ Մյուս կողմից էլ Ուկրաինայում տեղի ունեցող հատուկ ռազմական գործողության համապատկերում եղած ցնցումներն են նոր իրավիճակ ստեղծում, այն էլ՝ անվտանգության տեսանկյունից. կարող են խաթարվել լոգիստիկ ու պարենային մատակարարումների շղթաները։
«Կարելի է ասել՝ եթե նախկինում ճգնաժամերը որոշակի պարբերականությամբ էին լինում, ապա հիմա աշխարհը թևակոխում է պերմանենտ ճգնաժամերի փուլ, որից նորից դուրս գալը բարդ խնդիր է և ջանքերի համատեղման կարիք է առաջացնում»,- ընդգծեց տնտեսագետը։
Ապագայի համար, Քթոյանի տեսակետից, այդ պերմանենտ ճգնաժամերի մեջ գլխավոր խնդիրը տնտեսության դիմադրողականության բարձրացումը պետք է լինի։ Պետք է ստեղծվի այնպիսի տնտեսական համակարգ, որն ունակ կլինի ճգնաժամերին դիմադրել ու դրանցից դուրս գալու նվազագույն կորուստներով, իսկ դա նշանակում է՝ նոր տրամաբանությամբ կառուցված ճկուն տնտեսական համակարգ, որի հիմքում պետք է լինի մարդը, ոչ թե ավանդական համարվող ճյուղերը։
«Ապագայի մեր տնտեսությունը պետք է լինի ազգային ինովացիոն համակարգի վրա ձևավորված ինչ-որ տնտեսական մոդել, որտեղ առաջնային դերակատարումը կունենա մարդը, և որտեղ մենք կփորձենք յուրօրինակ մոտեցումներ ու լուծումներ գտնել այն պայմաններին, որոնք մեզ մոտ են առկա»,- հավելեց տնտեսագետը։
Անկախ ուկրաինական ճգնաժամի ընթացքից, ՀԱՊԿ-ում ընդհանուր շահերը չեն փոխվի. Հարությունով
Հիշեցնենք, որ 2020թ․ ամբողջ աշխարհում տարածված կորոնավիրուսի համավարակը հանգեցրեց մի շարք տնտեսական ծանր հետևանքների, քանի որ համավարակի տարածումը կանխելու նպատակով տարբեր սահմանափակումներ մտցվեցին՝ տներից դուրս գալն արգելելուց մինչև տարբեր երկրների միջև թե՛ ցամաքային, թե՛ օդային սահմանների փակում։
Համավարակի ճգնաժամը դեռ չհաղթահարած` աշխարհը մտավ մեկ այլ ճգնաժամի մեջ, երբ արևմտյան երկրները սկսեցին Ռուսաստանի Դաշնության դեմ տարբեր ոլորտների պատժամիջոցներ կիրառել՝ Ուկրաինայում հատուկ գործողություն իրականացնելու դիմաց։
Լրահոս
0