https://armeniasputnik.am/20220520/aranc-trejsi-hajastan-dimadrutjun-sharzhman-andamnery-marivoti-mvot-en-42269895.html
«Առանց Թրեյսի Հայաստա՛ն». «Դիմադրություն» շարժման անդամները «Մարիոթի» մոտ են
«Առանց Թրեյսի Հայաստա՛ն». «Դիմադրություն» շարժման անդամները «Մարիոթի» մոտ են
«Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենալու Հայաստանում խոսքի ազատության, մամուլի, քաղաքացիական կազմակերպությունների միությունների համաժողով։ 20.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-20T11:55+0400
2022-05-20T11:55+0400
2022-05-20T12:07+0400
դիմադրություն շարժում
տեսանյութեր
տեսանյութ
լին թրեյսի
բողոքի ակցիա
ֆրանսիայի հրապարակ
դեսպան
հյուրանոց
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/14/42269813_0:0:825:464_1920x0_80_0_0_2dfceb859586ced8b7e6a4a6fa512a51.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները Հանրապետության հրապարակում են` «Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ ժամանելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։Շարժման անդամները շրջափակել են հյուրանոցի 2 մուտքերն ու վանկարկում են՝ «Առանց Թրեյսի Հայաստա՛ն»։Ընդդիմադիրներն այստեղ պատրաստվում են փաստեր ներկայացնել, որ ՀՀ-ում մամուլը և խոսքի ազատությունը ոտնահարված են։Տեղում կուտակված են նաև բազմաթիվ ոստիկաններ։Նշենք, որ օրեր առաջ «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Թրեյսին ասել էր, որ ԱՄՆ-ն հանձնառու է օգնել հայ ժողովրդին` կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որը հայ ժողովուրդն ընտրել է 2018 թվականին ու վերահաստատել 2021-ի ընտրություններին։ Հատկապես այս հայտարարությունը բողոքի ալիք է բարձրացրել ընդդիմադիրների և նրանց կողմնակիցների շրջանում։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
ֆրանսիայի հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/14/42269813_59:0:678:464_1920x0_80_0_0_a26ca2de0e4d3c29bd0150b2828f6f8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դիմադրություն շարժում, տեսանյութեր, տեսանյութ, видео, լին թրեյսի, բողոքի ակցիա, ֆրանսիայի հրապարակ, դեսպան, հյուրանոց
«Առանց Թրեյսի Հայաստա՛ն». «Դիմադրություն» շարժման անդամները «Մարիոթի» մոտ են
11:55 20.05.2022 (Թարմացված է: 12:07 20.05.2022) «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենալու Հայաստանում խոսքի ազատության, մամուլի, քաղաքացիական կազմակերպությունների միությունների համաժողով։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները Հանրապետության հրապարակում են` «Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ ժամանելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Շարժման անդամները շրջափակել են հյուրանոցի 2 մուտքերն ու վանկարկում են՝ «Առանց Թրեյսի Հայաստա՛ն»։
Նշենք, որ «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենալու Հայաստանում խոսքի ազատության, մամուլի, քաղաքացիական կազմակերպությունների միությունների համաժողով։
Ընդդիմադիրներն այստեղ պատրաստվում են փաստեր ներկայացնել, որ ՀՀ-ում մամուլը և խոսքի ազատությունը ոտնահարված են։
Տեղում կուտակված են նաև բազմաթիվ ոստիկաններ։
Նշենք, որ օրեր առաջ «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված
հարցազրույցում Թրեյսին ասել էր, որ ԱՄՆ-ն հանձնառու է օգնել հայ ժողովրդին` կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որը հայ ժողովուրդն ընտրել է 2018 թվականին ու վերահաստատել 2021-ի ընտրություններին։
Հատկապես այս հայտարարությունը բողոքի ալիք է բարձրացրել ընդդիմադիրների և նրանց կողմնակիցների շրջանում։
«Անհարգալից վերաբերմունքի համար Ամերիկայի դեսպանը պետք է հետ կանչվի։ Վերցրե՛ք ձեր մարդու իրավունքների երեսպաշտներին ու հեռացե՛ք ժողովրդավար և մարդու իրավունքները պաշտպանող Հայաստանից»,- նշեց ընդդիմադիրներից մեկը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։