00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին. ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբ

© Sputnik / Arpi BeglaryanԱրցախի դրոշը
Արցախի դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2022
Բաժանորդագրվել
Հայտարարության հեղինակները նաև փաստում են, որ Ադրբեջանը չի կարող Արցախի ժողովրդին խաղաղություն պարտադրել, քանի որ սա կնշանակի Արցախի ժողովրդի ոչնչացում իր հազարամյա հայրենիքում։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպման առիթով ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է անկյունաքարային կետ լինի բանակցային գործընթացում, հետևաբար, Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին։
Հայտարարության մեջ շեշտվում է, որ վերջին 1 ամսվա ընթացքում Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը երկրորդ անգամ է հյուրընկալում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցելու։ Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով ձեռք բերված պայմանավորվածությունները։
Մասնավորապես` Արցախում և Հայաստանում տասնյակ կիլոմետրեր առաջ է բերել իր զորքերը, փակել է Արցախ մտնող գազատարը, սահմանամերձ հատվածներում հայերի հանդեպ կիրառում է հոգեբանական սպառնալիքներ, ոչնչացնում ու պղծվում են հայկական մշակույթի կոթողներ, եկեղեցիներ և հուշարձաններ. դրանց հայկական ծագումն ավաղավելու համար շարունակվում է էթնիկ զտումների տասնամյակների քաղաքականությունը, որի վերջնական նպատակը Արցախն ամբողջությամբ հայերից դատարկելն է։
«Բազմաթիվ հայ ռազմագերիներ մինչև օրս գտնվում են անմարդկային խոշտանգումների պայմաններում Բաքվի բանտերում։ Ադրբեջանը չի իրագործում իր ստորագրությամբ հաստատված պարտավորությունները՝ արհամարհելով բազմաթիվ երկրների կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների կոչերը»,- ասված է հայտարարության մեջ։
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը Եվրոպական Խորհրդի նախագահին և Եվրոպայի գործադիր իշխանությանը կոչ է անում հաշվի նստել այդ հանգամանքների հետ։

Նշվում է, նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացները պետք է տեղի ունենան երկու երկրների համար ընդունելի պայմաններում՝ հաշվի առնելով սահմանամերձ տարածքներում ապրող ազգաբնակչության իրավունքները և սահմանների առաջացման պատմական անցյալը։

«Ադրբեջանի կողմից ռազմական հաջողություններով պայմանավորված հարձակողապաշտ նկրտումները դատապարտելի են։ Թուրքիայի և ահաբեկչական միավորումների օգնությամբ ձեռք բերված ռազմական հաջողությունը Ադրբեջանը չի կարող օգտագործել Հայաստանի ինքնիշխան տարածքը, որպես միջանցք օգտագործելու համար»,- նշում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը` միաժամանակ արձանագրելով, որ Արցախի հակամարտության շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որտեղ՝ ի թիվս այլ հիմնարար սկզբունքների, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է դիտվի որպես գերակա առաջնահերթություն։
«Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը, եվրոպական երկրների Հայ Դատի հանձնախմբերի հետ միասին հայտարարում է, որ Եվրամիության միջնորդությամբ տեղի ունեցող բանակցություններում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է անկյունաքարային կետ լինի, հետևաբար Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին»,- նշված է հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակները նաև փաստում են, որ Ադրբեջանը չի կարող Արցախի ժողովրդին խաղաղություն պարտադրել, քանի որ սա կնշանակի Արցախի ժողովրդի ոչնչացում իր հազարամյա հայրենիքում։
Լրահոս
0