https://armeniasputnik.am/20220525/aknkalum-enq-vor-brjusely-kogni-voch-te-ashkharhaqaghaqakan-khagher-kkhagha-zakharvova-42457549.html
Ակնկալում ենք, որ Բրյուսելը կօգնի, ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր կխաղա. Զախարովա
Ակնկալում ենք, որ Բրյուսելը կօգնի, ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր կխաղա. Զախարովա
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը բոլոր ոլորտներում համակողմանի աջակցություն է ցուցաբերում Հայաստանին ու Ադրբեջանին: 25.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-25T17:24+0400
2022-05-25T17:24+0400
2022-05-25T19:33+0400
մարիա զախարովա
բրյուսել
եվրամիություն
ռուսաստան
սահման
դելիմիտացիա
դեմարկացիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/19/42466447_0:0:1601:901_1920x0_80_0_0_5d3b9aa4d6a0cf74a8c976d4256fcef1.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Մոսկվան հուսով է, որ Բրյուսելը կօգնի իրականացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, ոչ թե կփորձի աշխարհաքաղաքական խաղեր խաղալ: Այսօր ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։«Մենք տեսնում ենք բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործընթացների մեջ մխրճվելու՝ ԵՄ համառ փորձերը»,- ասել է Զախարովան:Նա նշել է, որ Մոսկվան համակողմանի աջակցություն է ցուցաբերում Հայաստանին ու Ադրբեջանին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանազատման, հասարակական երկխոսության հաստատման ու խաղաղ պայմանագրի մշակման:Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:Մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Հաջորդ օրն իսկ՝ մայիսի 24-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։
բրյուսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/19/42466447_77:0:1440:1022_1920x0_80_0_0_1aa6550f169635c5a8c743a8a96d0a23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մարիա զախարովա, բրյուսել, եվրամիություն, ռուսաստան, սահման, դելիմիտացիա, դեմարկացիա
մարիա զախարովա, բրյուսել, եվրամիություն, ռուսաստան, սահման, դելիմիտացիա, դեմարկացիա
Ակնկալում ենք, որ Բրյուսելը կօգնի, ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր կխաղա. Զախարովա
17:24 25.05.2022 (Թարմացված է: 19:33 25.05.2022) Զախարովան նշել է, որ Ռուսաստանը բոլոր ոլորտներում համակողմանի աջակցություն է ցուցաբերում Հայաստանին ու Ադրբեջանին:
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Մոսկվան հուսով է, որ Բրյուսելը կօգնի իրականացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, ոչ թե կփորձի աշխարհաքաղաքական խաղեր խաղալ: Այսօր ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսնում ենք բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործընթացների մեջ մխրճվելու՝ ԵՄ համառ փորձերը»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմավարական նպատակը Հարավային Կովկասը կայունության ու բարգավաճման գոտի դարձնելն է, այդ գործընթացին աջակցելը: Այդ ճանապարհին առանցքային խնդիրներից մեկը Երևանի և Բաքվի հարաբերությունների համալիր կարգավորումն է, ամուր խաղաղության հաստատումը։ Հիմք են կազմում առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք հետևողականորեն իրականացվում են։
Նա նշել է, որ Մոսկվան համակողմանի աջակցություն է ցուցաբերում Հայաստանին ու Ադրբեջանին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանազատման, հասարակական երկխոսության հաստատման ու խաղաղ պայմանագրի մշակման:
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում
տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում
պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
Մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին
որոշում է ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հաջորդ օրն իսկ՝ մայիսի 24-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին
տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։