00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմադիր պատգամավորները պատրաստվում են մտնել Անվտանգության խորհրդի շենք

© Sputnik / Aram NersesyanԻշխան Սաղաթելյանը` բողոքի ակցիային
Իշխան Սաղաթելյանը` բողոքի ակցիային - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2022
Իշխան Սաղաթելյանը` բողոքի ակցիային
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները պատրաստվում են մտնել Անվտանգության խորհրդի շենք, որի մուտքը «Դիմադրություն» շարժման անդամները փակել են։ Այս մասին ՀՀ նախագահի նստավայրի մոտ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Այնտեղ փոխանցելու բաներ ունենք։ Այդ շենքից բազմաթիվ հակահայկական ու հակապետական հայտարարություններ են հնչել այս ընթացքում»,- նշեց Սաղաթելյանը։

Նա նաև շեշտեց, որ այնտեղ գնալու են նաև մոտ 30-40 քաղաքացու հետ, մնացածն էլ պետք է շարունակեն փակ պահել նախագահականի շենքի մուտքերն ու ելքերը։ Բոլորը վանկարկեցին` «Միություն, պայքար, հաղթանակ», ու շարժվեցին առաջ։

Մուտքի մոտ ընդդիմադիր պատգամավորներին ու բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկանությունը հայտնեց, որ ներսում մարդ չկա, քանի որ վաղ առավոտից շենքի մուտքը փակ է եղել։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր «Դիմադրություն» շարժումը բողոքի երթով քայլեց դեպի ՀՀ նախագահի նստավայր։ Արդեն մեկ ժամից ավելի է, ակցիայի մասնակիցները փակել են նախագահականի և Անվտանգության խորհրդի շենքերի ելքերն ու մուտքերը։
Նշենք, որ ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանն այս պահին երկրում չէ, նա Դավոսում մասնակցում է տնտեսական համաժողովին։
Երեկ կայացած հանրահավաքում «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը խնդրեց, որ առավոտ շուտ շատերը գան ու միանան բողոքի ակցիային, որպեսզի պարալիզացնեն ամբողջ քաղաքը, շրջափակեն այն շենքը, որն ուզում են։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Լրահոս
0