https://arm.sputniknews.ru/20220526/dimadrutjun-sharzhman-andamnern-u-hamakirnery-ertvov-sharzhvum-en-depi-karavarutjun-42502368.html
«Դիմադրություն» շարժման անդամներն ու համակիրները երթով շարժվում են դեպի կառավարություն
«Դիմադրություն» շարժման անդամներն ու համակիրները երթով շարժվում են դեպի կառավարություն
Sputnik Արմենիա
Կառավարությունում տեղի է ունենալու Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ 26.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-26T17:30+0400
2022-05-26T17:30+0400
2022-05-26T18:01+0400
հայաստան
դիմադրություն շարժում
երթ
հհ կառավարություն
նիկոլ փաշինյան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42504140_0:0:1280:720_1920x0_80_0_0_0bc41ff6390bb9d50dd252a87949dafd.jpg
«Դիմադրություն» շարժման անդամներն ու համակիրները Սայաթ-Նովայի պողոտայով շարժվում են դեպի կառավարության շենք։Ակցիայի մասնակիցները պաստառներ են պահել, որոնց վրա անգլերեն գրություններ են, թարգմանաբար՝ «Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը», «Փաշինյանի ժողովրդավարությունը սուտ է»։Նշենք, որ Ջուկանովիչը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել այսօր։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42504140_113:0:1073:720_1920x0_80_0_0_8f85c580ad3e62eb5e46f55656c1cbe4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, դիմադրություն շարժում, երթ, հհ կառավարություն, նիկոլ փաշինյան, տեսանյութեր, տեսանյութ, видео
հայաստան, դիմադրություն շարժում, երթ, հհ կառավարություն, նիկոլ փաշինյան, տեսանյութեր, տեսանյութ, видео
«Դիմադրություն» շարժման անդամներն ու համակիրները երթով շարժվում են դեպի կառավարություն
17:30 26.05.2022 (Թարմացված է: 18:01 26.05.2022) Կառավարությունում տեղի է ունենալու Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
«Դիմադրություն» շարժման անդամներն ու համակիրները Սայաթ-Նովայի պողոտայով շարժվում են դեպի կառավարության շենք։
Ակցիայի մասնակիցները պաստառներ են պահել, որոնց վրա անգլերեն գրություններ են, թարգմանաբար՝ «Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը», «Փաշինյանի ժողովրդավարությունը սուտ է»։
«Կառավարությունում տեղի կունենա Փաշինյանի և Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հանդիպումը։ Մենք գնում ենք այնտեղ, որ ասենք` Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանի շահերը, և նրա հետ պայմանավորվածություններն առ ոչինչ են»,- ասաց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ Ջուկանովիչը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել այսօր։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։