00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյուղացիներին միլիոնների պարտքեր են վերագրվել. Սանոսյանը` ջրային ոլորտի մեծ փողերի մասին

© Photo : press office of the Government of RAԳնել Սանոսյան
Գնել Սանոսյան - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Գնել Սանոսյան
Բաժանորդագրվել
ՏԿԵ նախարարը վստահեցնում է, որ հիմա Հայաստանում նման բան չկա, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն հենց երեկ էր հայտնել 2022թ–ին վերաբերող քրեական գործի մասին։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հայաստանի մի շարք գյուղերում գյուղացիներին ջրի դիմաց միլիոնավոր դրամների պարտքեր են վերագրվել։ Այս խնդրի մասին այսօր ԱԺ–ում 2021թ–ի բյուջեի կատարողականի հաշվետվության նախնական քննարկման ժամանակ խոսեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Այդպիսի խնդիր մի շարք վայրերում կա, երբ ՋՕ ընկերությունների աշխատակիցներն ունեն այսպես կոչված «պարտքի ցուցակ», որի մեջ մեր տարբեր հայրենակիցների անունների դիմաց կան գրված որոշակի գումարներ։ Եվ այդ քաղաքացիները չեն ընդունում իրենց վերագրված պարտքը։ Այդ ցուցակները բավական հին են ու բավական հաստ։ Եվ դա բերում է նրան, որ այդ հին պարտքերն արդեն հավաքել չի լինում։Լավագույն դեպքում վերջին 1-2 տարվա պարտքերը հավաքվեն»,– ասաց Սանոսյանը։
Նախարարը նշեց, որ այս հարցը լուծելու համար ՋՕ ընկերությունների աշխատակիցներն ու օգտագործողները պետք է միասին նստեն ու վերահաշվարկ անեն, թե որտեղից է առաջացել պարտքը, որքան է օգտագործողն իրականում վճարել։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդգար Հակոբյանը նկատեց, որ դեպքեր կան, երբ տարվա ընթացքում 200 000 դրամի ջուր օգտագործողների մոտ մեկ տարում մինչև 5 մլն դրամի պարտք է առաջացել։
Ջրամբարների ջուրը Սևանին չի օգնի. Սանոսյանը ներկայացրեց ոռոգման ջրի պաշարների վիճակը
«Այն ժամանակ, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնը թողեց, ու նրա տեղը Տիգրան Սարգսյանը գնաց (Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետ է եղել 2008-2014, Հովիկ Աբրահամյանը` 2014-2016 թվականներին. խմբ), անմիջապես նրա գնալուց հետո բազմաթիվ գյուղացիների մոտ նման խնդիր առաջացավ։ Չգիտեմ` ինչով է պայմանավորված», – ասաց պատգամավորը։
Նախարար Սանոսյանն արձագանքեց. «Ոնց որ դուք էլ, մենք էլ գիտենք` ինչով է պայմանավորված, չեք ուզում ասել։ Եթե ինձանից եք ուզում լսել, ասեմ` արատավոր ոլորտ, շատ վատ ոլորտ, եթե մարդիկ երկար տարիներ խնդրել են, ամեն ինչ արել են, որ իրենց այդ ոլորտից չհանեն, նշանակում է այդ մարդիկ այդտեղ եկամուտ են ունեցել, այն էլ` շատ մեծ»։
Միևնույն ժամանակ ՏԿԵ նախարարը վստահեցրեց` հիմա նման բան չկա, թեև բացառված չէ, որ որոշ «մնացուկներ մնացած լինեն»։
Հիշեցնենք` Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ հայտարարել էր մի քրեական գործի մասին, որով քաղաքացին 2022թ–ի ապրիլին ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահին 10.000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել նրա օգնականի, տեղակալի կամ գլխավոր քարտուղարի պաշտոններում նշանակվելու համար։
Լրահոս
0