https://armeniasputnik.am/20220601/datavvor-bvoris-bakhshijani-gvortsn-ugharkvum-e-dataran-42703720.html
Դատավոր Բորիս Բախշիյանի գործն ուղարկվում է դատարան
Դատավոր Բորիս Բախշիյանի գործն ուղարկվում է դատարան
Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։ 01.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-01T19:50+0400
2022-06-01T19:50+0400
2022-06-01T20:56+0400
բորիս բախշիյան
դատ
դատարան
դատավոր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/02/38217512_0:0:1280:720_1920x0_80_0_0_4b1de0106e21fc4c1ace497913630c68.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Դատավոր Բորիս Բախշիյանի գործն ուղարկվում է դատարան, տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է դատավորի փաստաբան Արսեն Սարդարյանը։Նա գրում է, որ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ պաշտպանների բերած վճռաբեկ բողոքները։Նշենք, որ այս պահին Բախշիյանն ազատության մեջ է։Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվել է փետրվարի 7-ին։ Դրանից հետո պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի խափանման միջոց կալանքը փոխվեր։Բախշիյանը Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն էր։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։Դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հարուցված քրգործի շրջանակում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/02/38217512_150:0:1110:720_1920x0_80_0_0_a81bb2b7d01a980b7b1ba2b212860c1b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
բորիս բախշիյան, դատ, դատարան, դատավոր
Դատավոր Բորիս Բախշիյանի գործն ուղարկվում է դատարան
19:50 01.06.2022 (Թարմացված է: 20:56 01.06.2022) Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Դատավոր Բորիս Բախշիյանի գործն ուղարկվում է դատարան, տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում
հայտնում է դատավորի փաստաբան Արսեն Սարդարյանը։
Նա գրում է, որ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ պաշտպանների բերած վճռաբեկ բողոքները։
«Վարույթ իրականացնող մարմինը անհիմն և չպատճառաբանված որոշմամբ մերժել է գլխավոր դատախազին հասցեագրված, սակայն հետագայում քննիչին մակագրված` Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը։ Գործն ուղարկվում է դատարան»,- գրում է փաստաբանը։
Նշենք, որ այս պահին Բախշիյանն ազատության մեջ է։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Բորիս Բախշիյանը կալանավորվել է փետրվարի 7-ին։ Դրանից հետո պաշտպանները
միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի խափանման միջոց կալանքը փոխվեր։
Բախշիյանը Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն էր։ Նրա որոշմամբ
Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։
Դատավորի դեմ
քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հարուցված քրգործի շրջանակում։