00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձություն ԱՄՆ և ԵՄ դեսպանների համար. ընդդիմադիր պատգամավորները նամակներ են ուղարկել

© Sputnik / Andranik GhazaryanԸնդդիմադիր պատգամավորներն ընդդիմության ակցիաներից մեկի ժամանակ. արխիվային լուսանկար
Ընդդիմադիր պատգամավորներն ընդդիմության ակցիաներից մեկի ժամանակ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2022
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` այժմ ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ դեսպանները պետք է ցույց տան` Հայաստանում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքնե՞րն են պաշտպանում, թե՞ Նիկոլ Փաշինյանին։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Երեկ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախումների առիթով ընդդիմադիր պատգամավորները նամակներ են ուղարկել Հայաստանում ԵՄ և ԱՄՆ դեսպաններին։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա անչափ կարևոր է համարում Հայաստանում ԵՄ և ԱՄՆ դեսպանների արձագանքը կատարվածին։

«Համապատասխան նամակներն իրենց ուղարկվել է, բայց սա նաև փորձություն է վերջիններիս համար գնահատական հնչեցելու` իրենք Հայաստանում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքնե՞րն են պաշտպանում, թե՞ Նիկոլ Փաշինյանին ու նրա աթոռը»,- ասաց Գրիգորյանը։

Նա տեղեկացրեց, որ երեկ` ոստիկանների ու ցուցարարների միջև բախման ժամանակ, իր աչքի առջև 60-անց տղամարդուն ոստիկանները գցել են գետնին ու հարվածներ հասցրել։

«Տասը հոգով ծեծի էին ենթարկում այդ մարդուն։ Մենք հազիվ հասցրինք նրան այդտեղից բարձրացնել, բայց տղամարդն արդեն անգիտակից էր ու նրան տեղափոխեցին հիվանդանոց»,- ասաց պատգամավորը։

Գրիգորյանի խոսքով` մեկ այլ դեպքում ոստիկաններից մեկը ոտքով հարվածել է երիտասարդ աղջկա մեջքին, որից հետո աղջկան տեղափոխել են հիվադանոց։ Բուժօգնություն ստանալուց հետո աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից։
Հայտնել ենք, որ Պռոշյան-Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ երեկ` հունիսի 3-ին, բախում է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։
Արդյունքում տուժել են թե՛ քաղաքացիական անձիք, թե՛ ոստիկանության ծառայողներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Լրահոս
0