00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Փողո՞ց, թե՞ խորհրդարան. ինչպե՞ս կհանգուցալուծվի Հայաստանի քաղաքական ճգնաժամը

Հայաստանն առնվազն 1,5 տարուց արտահերթ ընտրությունների կգնա, կանխատեսում է քաղաքագետը
Բաժանորդագրվել
Ի՞նչ հանգուցալուծում կունենա Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը. Sputnik Արմենիայի եթերում վերլուծել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Ընդդիմությունն ու իշխանությունը պետք է գնան երկխոսության, այլապես բախումների հավանականությունը շատ մեծ է։ Այսպես է կարծում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, որը Sputnik Արմենիայի եթերում փորձեց կանխատեսել, թե ինչ է սպասվում Հայաստանին՝ առաջացած քաղաքական ճգնաժամի համատեքստում։
«Քաղաքական ճգնաժամերը պետք է լուծվեն քաղաքական գործիքակազմով, որովհետև իրավականը, գուցե, որոշ խնդիրներ լուծի, բայց կայունություն չի ապահովելու»,-ասաց Սուրենյանցը՝ խոսելով իշխանության կողմից ռեպրեսիաների մասին։
Քաղաքագետի համոզմամբ՝ կողմերի երկխոսության չգնալու հետևանքով է, որ մենք ականատես ենք եղել մայիսի 30-ին կառավարության երրորդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած բախմանը և հունիսի 4-ին՝ լուսաձայնային նռնակների օգտագործմամբ կառավարական առանձնատան մոտ տեղի ունեցածին, որի հետևանքով տասնյակ վիրավորներ ունենք։
Կառավարական առանձնատան մոտ տեղի ունեցածը որակվում է որպես սադրանք ընդդիմության կողմից, սակայն Սուրենյանցը կարծում է՝ իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ դեմ չեն սադրանքների, պարզապես մեկն անում է իշխանությունը պահելու, մյուսը՝ ընդդիմադիր օրակարգի շուրջ կոնսոլիդացիա գեներացնելու համար։
«Ի վերջո, կարող են Նիկոլ Փաշինյանը և խորհրդարանական ընդդիմության փաստացի ղեկավարները՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, նստեն մեկ սեղանի շուրջ և գան լուծումների»,- ասաց Սուրենյանցը։
Փորձություն ԱՄՆ և ԵՄ դեսպանների համար. ընդդիմադիր պատգամավորները նամակներ են ուղարկել
Վերադառնալով ռեպրեսիաներին` Սուրենյանցը նշեց՝ դժվար է ասել դրանք կուժեղացվեն, թե կթուլացվեն։ Նրա կարծիքով՝ եթե ընդդիմության շուրջ շատ մեծ հասարակական կոնսոլիդացիա լիներ, իշխանությունը չէր էլ համարձակվի գնալ ինչ-որ ռեպրեսիվ քայլերի, այս դեպքում ունենք ընդդիմություն, որն այնքան էլ պոպուլյար չէ։
«Կարծում եմ՝ կոնկրետ այս շարժումը շատ մեծ ծավալման հեռանկար չունի, թեպետ դժգոհությունը որևէ տեղ չի կորչելու ու առաջիկա ամիսներին այլ դրսևորումներ է ունենալու, որովհետև իշխանությունը կայունություն հաստատելու մեծ ռեսուրս չունի»,- նշեց Սուրենյանցը։
Ամեն դեպքում, քաղաքագետի դիտարկմամբ՝ եթե նույնիսկ իշխանությունը որոշել է ռեպրեսիաներով արագացնել շարժման վախճանը, ապա դրանք, հակառակը, կարող են օգուտ տալ, բայց գլոբալ առումով խնդիր չեն լուծելու, դժգոհությունը լինելու է։
Փորձելով ավելի հեռուն կանխատեսել` քաղաքագետը նշեց՝ ակնհայտ է, որ գործող խորհրդարանը հայտնվելու է ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ, որովհետև երևակայելի չէ, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները կարող են վերադառնալ խորհրդարան և զբաղվել բնականոն օրենսդրական գործունեությամբ։
«Նշանակում է, որ խորհրդարանը դառնալու է, ըստ էության, միակուսակցական, ինչը կբերի խորհրդարանի ինստիտիուցիոնալ դեգրադացիայի, որն իր հերթին կխորացնի քաղաքական ճգնաժամը։ Կանխատեսում եմ, որ 1-1,5 տարի հետո Հայաստանին սպասվում են նոր արտահերթ ընտրություններ»,- ասաց Սուրենյանցը։
Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ կետում, ընդդիմությունը որոշի վերադառնալ խորհրդարան, Սուրենյանցի կարծիքով, դա կարող է ընկալվել որպես փողոցում պարտություն։ Չէր ընկալվի, եթե ընդդիմությունը չգործեր վաբանկային տրամադրությամբ՝ ժամկետներ չասեր, նշաձողերը չբարձրացներ և այլն։
«Մի քանի գործիչներ կան, ովքեր (շարժման -խմբ․) հարթակի ղեկավարն են, նրանց վերադարձը խորհրդարան, կարող էր պարտություն չդիտվեր, բայց հիմա նրանք, ըստ էության, իշխանության հետ քաղաքական «համակեցությունը» բացառել են»,- ասաց Սուրենյանցը։
Քաղաքագետի կարծիքով՝ այս գործընթացն, այնուամենայնիվ, 1-1,5 տարի կտևի, որովհետև ընտրությունները մոտ մեկ տարի առաջ են եղել, փողոցով հեղափոխություն անելը գրեթե բացառվում է այս պահին, իսկ դա նշանակում է, որ հանգուցալուծումներին քիչ ավելի երկարաժամկետ կտրվածքում պետք է սպասել։
ՀՀ իշխանությունները պատրաստ են խոսել ադրբեջանցիների հետ, ընդդիմության հետ` ոչ
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Լրահոս
0