Հայաստանը կերկարաձգի Իրանից ցեմենտի ներմուծման արգելքը

© Sputnik / Михаил ВоскресенскийԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Որոշումն ընդունվել է, քանի որ նախկինում Հայաստան մեծ ծավալներով էժան արտադրանք էր ներմուծվում հարևան երկրից։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանը կերկարաձգի սահմանափակումները Իրանից ներկրվող ցեմենտի համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Սահմանափակումները մտցվել էին այս տարվա հունվարի 13-ին ՀՀ կառավարության որոշմամբ` կես տարի ժամկետով։ Այդ սահմանափակումների համաձայն` ցեմենտի և կլինկերի ներմուծումը հնարավոր է, սակայն միայն արտոնագրի հիման վրա։
Որոշումն ընդունվել էր` հաշվի առնելով, որ Հայաստան մեծ ծավալների ցեմենտ էր ներկրվում հարևան Իրանից, որն ավելի էժան էր, գազի չափազանց ցածր գների պատճառով (ցեմենտի ինքնարժեքի կեսը էներգակիրներն են կազմում)։ Դա ոչ հավասար մրցակցային պայմաններ էր ստեղծում տեղական արտադրողների համար։
Որոշման ուժի մեջ մտնելուց հետո, միայն 2022 թվականի հունվարին, Հայաստան 68.7 հազար տոննա ցեմենտ է ներկրվել, ինչը կրկնակի ավել է 2021 թվականի հունվարի ներմուծումից։
Ներկայիս կարգը նախատեսվում է երկարաձգել ևս վեց ամսով։
Արտոնագիրը շնորհելու է էկոնոմիկայի նախարարությունը, ընդ որում` ոչ ավել, քան մեկ խմբաքանակում 100 տոննա ցեմենտի համար։
Հայաստանում ցեմենտի երկու գործարան կա, որտեղ մոտ 2000 մարդ է աշխատում (այդ թվում գործարանը սպասարկող հանքերում)։
Նախկինում ցեմենտի և կլինկերի ներմուծման դեմ այնպիսի տուրք էր սահմանվել, որ այն հավասարեցնում էր գնով հայկականի հետ։ Միևնույն ժամանակ, իշխող խմբակցության պատգամավորները առաջարկում են չեղարկել այդ տուրքը։
Լրահոս
0