00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կազմակերպությունները պատրա՞ստ են հուլիսի 1-ից 300.000-ը գերազանցող անկանխիկ գործարքներին

© Photo : Avetis Ghazanchyan / official site of the State Revenue Committee of RAAՀսկիչ-դրամարկղային մեքենա
Հսկիչ-դրամարկղային մեքենա - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2022
Բաժանորդագրվել
Տնտեսվարողները կարող են ՀԴՄ սարքերի վրա ակտիվացնել քարտերով վճարումների ընդունումը կամ ձեռք բերել նոր POS տերմինալ։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հայաստանում 300 հազար դրամը գերազանցող գործարքներն անկանխիկ իրականացնելու համար արդեն իսկ կատարվել են POS տերմինալների սերտիֆիկացման աշխատանքներ։ Այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը` անդրադառնալով 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կիրառման նախապատրաստական աշխատանքներին։

«Ֆինանսական կազմակերպություններն այսօր արդեն պատրաստ են բոլոր տնտեսական սուբյեկտների ՀԴՄ սարքերի վրա ակտիվացնել քարտերով վճարումների ընդունումը։ Սա չի նշանակում, որ բոլորը պարտադիր պետք է հենց ՀԴՄ-ով վճարումներն ընդունեն. կարող են տեղադրվել նաև առանձին տերմինալներ»,- ընդգծեց Խաչատրյանը։

Նրա խոսքով` գնային առումով տնտեսվարողների համար էականորեն ավելի մատչելի է, որպեսզի ՀԴՄ սարքերն ակտիվացվեն։ ՀՀ երկու առևտրային բանկեր էլ պատրաստակամություն են հայտնել մեծ ծավալով և բավական մատչելի սակագներով տեղադրել և միացնել այդ տերմինալները:
Բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ եղանակով. ՀՀ ԱՆ
«ՊԵԿ տիրույթում է ավտոմատացված եղանակով հաճախորդներին դիմելու և ՀԴՄ-ների վրա POS ակտիվացնելու գործընթացը, որն ամբողջությամբ ավտոմատացված է։ Որևէ այլ գործողության կարիք չի լինելու, մտնելու են, ՊԵԿ-ի համապատասխան տիրույթ դիմեն, և բանկերը սերտիֆիկացնելու են իրենց POS-երը»,- ասաց Խաչատրյանը:
Նա նաև ընդգծեց, որ պետական կառավարման մարմիններում` նոտարական գրասենյակներում, առողջապահական ու կրթական հաստատություններում, գործում է 0 սահմանաչափ։ Այսինքն` բոլոր գործարքները պետք է կատարվեն անկանխիկ։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նշեց, որ գրանցում պահանջող գործարքների դեպքում գումարը պետք է գերազանցի 500 000 դրամը։

«Այս կարգավորումը 1 տարի է գործելու, և 2023 թվականի հուլիսի 1-ից այն նույնպես կդառնա 300 000 դրամ։ Գրավատների դեպքում սահմանաչափերի առումով բացառություններ կան` այդ կազմակերպությունները վարկերը ձևակերպելու են բացառապես անկանխիկ ձևով։ 2022 թվականի հուլիսի 1-ից այդ վարկերի գումարը պետք է գերազանցի 80 000-ը, 2023-ի հունվարի 1-ից` 50 000-ից ավելի պետք է լինի, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից` 20 000 դրամը գերազանցող բոլոր վարկերը պետք է տրամադրվեն անկանխիկ ձևով»,- նշեց Թումանյանցը։

Անդրադառնալով վերահսկողությանն ու ֆորսմաժորային իրավիճակներին` նա շեշտեց, որ այդ ամենն իրականացնելու են միայն Պետական եկամուտների կոմիտեն (տնտեսվարողների նկատմամբ), Կենտրոնական բանկը (իր կողմից լիցենզավորվող կազմակերպությունների նկատմամբ) և Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը (աշխատավարձերն անկանխիկ տրամադրելու առումով)։
Սարքի խափանման, հոսանքի անջատումների դեպքում, երբ տնտեսվարողը չկարողանա գումարն անկանխիկ ձևով ստանալ` օրենքով սահմանված կարգ կա։

«POS տերմինալի խափանման դեպքում 2 օրում այն փոխարինվում է։ ՀԴՄ սարքի դեպքում, որը նաև գործելու է որպես POS, կա հատուկ կարգավորում` 3 ժամվա ընթացքում պետք է տեղեկացվի այդ մասին, ու 24 ժամվա ընթացքում այն պետք է վերանորոգվի։ Կապի կամ հոսանքի խափանման դեպքում, հնարավոր է` իրականացվի վարչական վարույթ` պարզելու` արդյոք իրականում նման իրավիճակ եղե՞լ է, թե ոչ։ Բոլոր դեպքում էլ պատասխանատվության միջոց չի կիրառվում, քանի որ մեղքը բացակայում է»,- ասաց Թումանյանցը։

Հիշեցնենք, որ այս տարի ընդունվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի համաձայն` պետական կամ համայնքային բյուջեներից և այդ բյուջեներ կատարվող ցանկացած վճարում, նաև նոտարական ու փաստաբանական ծառայությունների վճարները հուլիսի 1-ից անկանխիկ են արվելու։ 300 000 դրամը գերազանցող գործարքները միայն անկանխիկ պետք է իրականացնեն նաև անհատ ձեռներեցները։
Շատերը չեն կարողանա տնօրինել իրենց աշխատավարձը. Գրիգորյանը` անկանխիկ վճարումների մասին
Բժշկական ու կրթական հաստատությունները այս հուլիսի 1-ից՝ Երևանում, հաջորդ տարվա հուլիսի 1-ից`մարզկենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից` Հայաստանի ողջ տարածքում, իրենց մատուցած ծառայությունների դիմաց ցանկացած վճար ընդունելու են բացառապես անկանխիկ։
Նույն ժամանակացույցն է գործելու մասնավոր հատվածում աշխատավարձի վճարման դեպքում։ Այսինքն՝ հուլիսի 1-ից՝ Երևանում, հաջորդ հուլիսի 1-ից` մարզկենտրոններում, իսկ 2024-ի հուլիսի 1-ից` ողջ Հայաստանում, մասնավոր հատվածը, նոտարները, փաստաբանները աշխատավարձերը ստանալու են միայն անկանխիկ։
Լրահոս
0