00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Как нацистская Германия превзошла расистские "законы Джима Кроу"
15:04
24 ր
Исторический ликбез
Третий Рейх: нацизм, расовая сегрегация по подобию США
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Աբովյան time
On air
18:27
30 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվան ու Երևանը ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն են ստեղծում

© Photo : press office of the Ministry of Economy of RAՌուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն ու ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն ու ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն ու ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը
Բաժանորդագրվել
Կենտրոնի գործունեությունն ուղղված կլինի փորձի փոխանակմանը, ինչպես նաև առկա խնդիրների համատեղ բացահայտմանն ու լուծմանը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական նախաձեռնությունների և զարգացման համատեղ կենտրոն են ստեղծում։ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում համապատասխան համաձայնագիր ստորագրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Քերոբյանը, կենտրոնը թույլ կտա լավագույն մեթոդաբանությունները ներդնել ՀՀ տնտեսության տարբեր բնագավառներում և ինքնատիպ լրացուցիչ ինստիտուտ կդառնա էկոնոմիկայի նախարարության համար։
ՌԴ մասնագետներն իրենց փորձը կփոխանցեն տարբեր ուղղություններով` սակագնային կարգավորում, ոլորտների ռազմավարական զարգացում, թվային, վերլուծական տվյալները հաշվի առնելով` խնդիրների համատեղ ընկալում։
«Առիթից օգտվելով` ուզում եմ շնորհակալություն հայտնել Մաքսիմ Գենադևիչին, քանի որ նա ամեն բան արեց, որ կենտրոնը սկսի գործել և մենք ռուսական փորձն ընդօրինակելու հնարավորություն ունենանք... Մենք արդեն գիտենք` ինչից ենք սկսելու, և կարծում եմ` մեզ համար սա շատ արժեքավոր փաստաթուղթ է, որը մոտ ապագայում լավ արդյունք կապահովի Հայաստանին», – ասաց նախարարը։
Կենտրոնը կստեղծվի երկու ամսում, կսկսի գործել 2023 թվականին։
Համաժողովի շրջանակում Քերոբյանը առևտրատնտեսական և զբոսաշրջային ոլորտներին ուղղված համագործակցության հուշագիր ստորագրեց Տյումենի մարզի հետ, ինչպես նաև պայմանագիր` մետրոյի կայարանի շինարարության վերաբերյալ (30-40 մլն դոլար արժողությամբ նախագիծ)։ Խոսքը Հրազդան գետի աջ ափին գտնվող «Աջափնյակ» մետրոյի կայարանի մասին է։
Քերոբյանը հայտնել է՝ ինչու Սև ծովում լաստանավային անցումը հունիսի 15-ից չի գործարկվել
Լրահոս
0