00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեզ այլընտրանք է պետք. «Դիմադրության» անդամները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա

Բաժանորդագրվել
Մինչ երթի մեկնարկն Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ ու ասաց, որ շարժման գլխավոր նպատակը ուժեղ Հայաստան ունենալն է։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները Ֆրանսիայի հրապարակում իրականացված հանրահավաքից հետո երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա։ Շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին ներկայացրեց երթուղին։
«Այստեղից շարժվում ենք դեպի Բաղրամյան պողոտա, այնուհետև Պռոշյան փողոց, հետո էլ Մաշտոցի պողոտայով կվերադառնանք այստեղ (Ֆրանսիայի հրապարակ,–խմբ.) և կամփոփենք»,– նշեց Սաղաթելյանը։
Շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները վանկարկեցին «Միություն, պայքար, հաղթանակ», «Առանց Նիկոլ Հայաստան», ու երթը մեկնարկեց։
Մինչ երթի մեկնարկը Սաղաթելյանը ելույթ ունեցավ ու ասաց, որ շարժման գլխավոր նպատակը ուժեղ Հայաստան ունենալն է, ինչին հասնելու համար կա մեկ գլխավոր խոչընդոտ` Նիկոլ Փաշինյանը (ՀՀ վարչապետ)։
«Մեզ պետք է օրվա իշխանության առաջարկած կործանարար ապագային այլընտրանք առաջարկող իշխանություն, որը տեր կկանգնի մեր հաղթանակներին, կվերցնի քաղաքական ու պատմական պատասխանատվություն, կօգտագործի հնի դրականը, կհամադրի փորձն ու երիտասարդությունը և կառաջնորդվի արժանավորների իշխանություն ձևավորելու սկզբունքով»,– նշեց Սաղաթելյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հունիսի 14-ին հայտարարեց, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը, և հունիսի 15-ին վրանները հավաքելու են: Դա, սակայն, ընդդիմադիրի խոսքով, ամենևին էլ պայքարի ավարտ չի նշանակում. գնալու են մինչև վերջ:
Լրահոս
0