00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Տնտեսական ճգնաժամն ու գնաճը բացասաբար են ազդելու ՀՀ-ի աղքատության ցուցանիշի վրա. տնտեսագետ

Հայաստանում աղքատության ցուցանիշներն աճում են, գնաճն էլ դրան նպաստելու է․ տնտեսագետ
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Հայաստանում աղքատության ցուցանիշների մասին։
Հայաստանի բնակչության մոտ 35 տոկոսը աղքատ է, տնտեսական ճգնաժամն ու գնաճն էլ բացասաբար են ազդելու այս ցուցանիշի վրա: Տվյալները Sputnik Արմենիայի եթերում հայտնեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։
«Գնաճի սոցիալական հետևանքները շատ բացասական են։ Եթե մենք դիտարկենք աղքատ բնակչության սպառողական զամբյուղը, ապա այդտեղ պարենային ապրանքներն ամենամեծ կշիռն են կազմում։ Սա բերելու է աղքատության աճի»,- բացատրեց տնտեսագետը։
Տնտեսագետը նշեց, որ աղքատության շեմը դասակարգվում է եկամուտներով, բայց կա նաև բազմաչափ աղքատության մոտեցում, երբ մարդիկ ինչ-որ բաներ իրենց չեն կարող թույլ տալ։ Ընդհանուր առմամբ, աղքատությունը հաշվարկվում է հենց եկամուտների հաշվարկով։ Գնաճի դեպքում այն, Միքայելյանի կարծիքով, միանշանակ ազդելու է աղքատության շեմի բարձրացմանը, եթե նույնիսկ այդ աճը տեխնիկապես չգրանցվի՝ ելնելով հաշվարկելու մեթոդներից։
Հայաստանի առավել աղքատ շրջանները, Միքայելյանի տվյալներով, Լոռին ու Շիրակն են, հատկապես այն պատճառով, որ վնասվել են երկրաշարժից ու մինչև հիմա նորմալ չեն վերականգնվել։ Իսկ ընդհանրապես, ինչքան բնակավայրը հեռու է Երևանից, այնքան աղքատ է, բացառությամբ՝ Սյունիքի, որտեղ արդյունաբերություն կա։ Խնդրահարույց է նաև Գեղարքունիքի մարզը՝ հատկապես Սևանի մյուս ափը։
Մյուս կողմից թվում է, թե մարզերում գոնե քաղաքները պիտի լավ վիճակում լինեն, սակայն տնտեսագետը նշում է, որ Երևանից փոքր բոլոր քաղաքները ճգնաժամային են ու նույնիսկ ավելի վատ վիճակում, քան գյուղերը, որովհետև քաղաքներում գործազրկությունն է բարձր։
Այս պայմաններում տնտեսագետը կարծում է, որ Հայաստանում պետք է աշխատանք տարվի հասարակության տարբեր շերտերի միջև անհավասարությունը նվազեցնելու ուղղությամբ, որպեսզի ճգնաժամի բեռը միայն աղքատների վրա չլինի։ Ըստ նրա՝ բազմաթիվ օրենքներ կան, որոնք նպաստում են այդ անհավասարությանը։
«Իմ կարծիքով` սխալ էր Հայաստանում համահարթ հարկման անցնելը, որովհետև հիմա և՛ աղքատները, և՛ հարուստները նույն չափով են հարկ վճարում, և դա բերում է նրան, որ իրավիճակն աղքատների համար համեմատաբար ավելի ծանր է։ Իհարկե ունևորներն ավելի շատ են ցույց տալիս իրենց եկամուտները, բայց տարբերությունն այդքան շատ չէ։ Անհավասարության որոշակի աճ ենք զգում Հայաստանում»,- ասաց տնտեսագետը։
Թուրքիայում, օրինակ, կտրուկ գնաճի ֆոնին բարձրացվեց նվազագույն աշխատավարձը։ Հարցին՝ արդյո՞ք այս տարբերակը Հայաստանին կօգնի, թե ոչ Միքայելյանը պատասխանեց, որ իրականում ավելի օգտակար կլինի գործազրկության նվազեցումը, քան աշխատավարձի բարձրացումը։
Տնտեսագետի կարծիքով` նաև կարելի է հասարակության ամենաչունևոր հատվածին պետական աջակցություն տալ, ինչպես փորձ արվեց անելու կորոնավիրուսային ճգնաժամի ժամանակ։ Թեպետ քովիդի դեպքում դա չաշխատեց, որովհետև, ըստ Միքայելյանի, կառավարությունը շատ շուտ հրաժարվեց այդ մտքից, բայց ամեն դեպքում արժե այդ ուղղությամբ գնալ։
«Ավելի մանրամասն պետք է նայել ու լուծումներ գտնել, սոցիոլոգիական ուսումնասիրություններ կազմել ու շատ կարճաժամկետ վիճակագրություն ունենալ այդ մասին։ Ամբողջ ծավալով պետք է ուսումնասիրել բազմաթիվ գործոններ, որոնք նպաստում են անհավասարությանը»,- ասաց Միքայելյանը։
Եթե փորձենք համեմատել 2008 թվականի տնտեսական ճգնաժամի հետ, տպավորություն կլինի, որ այն ժամանակ աղքատները տարիների տնտեսական աճի հետ կարողացել են դուրս գալ սոցիալական վատ վիճակից, սակայն հիմա նորից կկանգնեն նույն սպառնալիքի առաջ։ Բայց Միքայելյանը նշեց, որ այն ժամանակվա աղքատները հիմա էլ աղքատ են, նրանց եկամուտներն էապես չեն փոխվել, իսկ տնտեսական աճը հասարակության փոքր շերտին է օգնել միայն։
«Հիմա կա վտանգ, որ իրենց եկամուտները լրացուցիչ կնվազեն։ Ցավոք սրտի, 2008թ-ից հետո տնտեսական աճն ավելի շատ ձեռնտու էր հասարակության շատ փոքր մասին և հենց այս պատճառով, իրականում, անհավասարությունն աճել է»,- նշեց տնտեսագետը։
Նրա կարծիքով՝ խնդրահարույց է նաև տրանսպորտային համակարգը, հատկապես՝ Երևանում։ Պետք է զարգացվի այդ համակարգը, զուգահեռ պետք է ներդրվեն հավասարեցման էլեմենտներ, այսինքն` հասարակական տարբեր շերտերի համար տրանսպորտի տարբեր տարիֆներ պետք է կիրառվեն։ Տարբերությունը կարող է դրվել ոչ միայն ըստ եկամուտների, այլև ըստ տարբեր հասարակական խմբերի, օրինակ, ուսուցիչների, թոշակառուների և այլ խմբերի համար, ինչը, տնտեսագետի տեսակետով, ևս կարող է բերել անհավասարության նվազեցմանը։
Հիշեցնենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` 2022թ–ի մարտ ամսվա դրությամբ Հայաստանում գնաճը կազմել է 7.4 տոկոս։ Տարբեր ապրանքների ու ծառայությունների գնի կտրուկ աճ է գրանցվել, ինչը նկատելի է հատկապես գյուղմթերքի շրջանում։
Հացի փող չունեն, բայց ինտերնետի ու հեռախոսի վարձը մուծում են. Հայաստանի կեսն աղքատ է
Լրահոս
0