https://armeniasputnik.am/20220621/patrushevy-kaliningradum-azgajin-anvtangutjan-harcervov-khvorhrdakcutjun-kanckacni-43882592.html
Պատրուշևը Կալինինգրադում ազգային անվտանգության հարցերով խորհրդակցություն կանցկացնի
Պատրուշևը Կալինինգրադում ազգային անվտանգության հարցերով խորհրդակցություն կանցկացնի
«Լիտվական երկաթուղիներ» ընկերությունն անցած շաբաթ Կալինինգրադի երկաթուղուն տեղեկացրել է ԵՄ պատժամիջոցների տակ հայտնված մի շարք ապրանքների տարանցումը... 21.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-21T13:52+0400
2022-06-21T13:52+0400
2022-06-21T13:52+0400
նիկոլայ պատրուշև
ռուսաստան
ուկրաինա
լատվիա
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
երկաթուղի
պատժամիջոցներ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/15/38938683_0:0:1600:901_1920x0_80_0_0_b03e5a2b2255b4c66d54d5b6706fe34d.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն այսօր աշխատանքային այցով ժամանել է Կալինինգրադի մարզ՝ Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում ազգային անվտանգության հարցերով խորհրդակցության, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Խորհրդակցությունը տեղի կունենա տագնապալի իրավիճակի համապատկերում, որը կապված է Լիտվայի կողմից Ռուսաստանի հիմնական տարածքից Եվրամիության պատժամիջոցների տակ հայտնված մի շարք ապրանքների տարանցման էմբարգոյի հետ։Նշվում է, որ ուղևորությունը պլանային է. այն նախատեսված էր դեռևս մինչև Կալինինգրադի մարզ տարանցման սահմանափակումներ մտցնելը Լիտվայի կողմից և ուղղակիորեն կապված չէ այդ իրադարձությունների հետ:Այցի ընթացքում Պատրուշևը նաև առանձին զրույց կունենա Կալինինգրադի մարզի լիազոր ներկայացուցիչ և նահանգապետ Անտոն Ալիխանովի հետ:Նման խորհրդակցություններ ամեն տարի անցկացվում են Ռուսաստանի բոլոր դաշնային շրջաններում (օկրուգներում)՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ։ Խորհրդակցությունների անցկացման հերթականությունը, վայրը և ամսաթիվը սահմանվում են նախապես:«Լիտվական երկաթուղիները» Կալինինգրադի երկաթուղուն տեղեկացրել է ԵՄ պատժամիջոցների տակ հայտնված մի շարք ապրանքների տարանցումը դադարեցնելու մասին: Մարզի նահանգապետ Անտոն Ալիխանովը հայտնել է, որ Կալինինգրադի մարզի լաստանավային համալիրը կհաղթահարի Լիտվայով տարանցումը սահմանափակելու պատճառով առաջացած բեռների ավելացումը։ Լիտվայով Կալինինգրադի մարզ նավթամթերքի տեղափոխումը շարունակվում է, դրանց տարանցումը մինչև օգոստոսի 10-ը սահմանափակված չէ»,- փոխանցում են լրատվական ծառայությունից:«Խոսակցություններն արդեն անիմաստ են»․ Զախարովան՝ Լիտվայի գործողությունների մասինՌուսաստանի Դաշնության խորհրդի ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը հունիսի 20-ին հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է շտկի Կալինինգրադի շրջափակման հետ կապված իրավիճակը, կամ Ռուսաստանն ազատ կլինի տարանցման հարցը ցանկացած միջոցներով լուծելու համար: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն Լիտվայի ձեռքով սկսում է ռուսական տարածաշրջանի շրջափակումը, դա ուղղակի ագրեսիա է Ռուսաստանի դեմ, որը ստիպված է ինքնապաշտպանության դիմել։ՌԴ ԱԳՆ-ն հունիսի 20-ին հայտարարել է, որ Ռուսաստանը Լիտվայի գործողությունները գնահատում է որպես բացահայտ թշնամական, դրանք խախտում են Վիլնյուսի միջազգային պարտավորությունները: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Վիլնյուսի որոշումն աննախադեպ և անօրինական է անվանել:
ուկրաինա
լատվիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/15/38938683_80:0:1600:1140_1920x0_80_0_0_206aec6b16ce41af35686475371a6ba1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլայ պատրուշև , ռուսաստան, ուկրաինա, լատվիա, եվրասիական տնտեսական միություն (եատմ), երկաթուղի, պատժամիջոցներ
նիկոլայ պատրուշև , ռուսաստան, ուկրաինա, լատվիա, եվրասիական տնտեսական միություն (եատմ), երկաթուղի, պատժամիջոցներ
Պատրուշևը Կալինինգրադում ազգային անվտանգության հարցերով խորհրդակցություն կանցկացնի
«Լիտվական երկաթուղիներ» ընկերությունն անցած շաբաթ Կալինինգրադի երկաթուղուն տեղեկացրել է ԵՄ պատժամիջոցների տակ հայտնված մի շարք ապրանքների տարանցումը դադարեցնելու մասին:
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն այսօր աշխատանքային այցով ժամանել է Կալինինգրադի մարզ՝ Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում ազգային անվտանգության հարցերով խորհրդակցության, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Խորհրդակցությունը տեղի կունենա տագնապալի իրավիճակի համապատկերում, որը կապված է Լիտվայի կողմից Ռուսաստանի հիմնական տարածքից Եվրամիության պատժամիջոցների տակ հայտնված մի շարք ապրանքների տարանցման էմբարգոյի հետ։
«Խորհրդակցությունը կանցկացվի Հյուսիս-արևմտյան դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Գուցանի, ՀԱԴՕ-ի կազմի մեջ մտնող տարածաշրջանների ղեկավարների, մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ»,- նշել են ՌԴ Անվտանգության խորհրդի լրատվական ծառայությունում։
Նշվում է, որ ուղևորությունը պլանային է. այն նախատեսված էր դեռևս մինչև Կալինինգրադի մարզ տարանցման սահմանափակումներ մտցնելը Լիտվայի կողմից և ուղղակիորեն կապված չէ այդ իրադարձությունների հետ:
Այցի ընթացքում Պատրուշևը նաև առանձին զրույց կունենա Կալինինգրադի մարզի լիազոր ներկայացուցիչ և նահանգապետ Անտոն Ալիխանովի հետ:
Նման խորհրդակցություններ ամեն տարի անցկացվում են Ռուսաստանի բոլոր դաշնային շրջաններում (օկրուգներում)՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ։ Խորհրդակցությունների անցկացման հերթականությունը, վայրը և ամսաթիվը սահմանվում են նախապես:
«Լիտվական երկաթուղիները» Կալինինգրադի երկաթուղուն տեղեկացրել է ԵՄ պատժամիջոցների տակ հայտնված մի շարք ապրանքների տարանցումը դադարեցնելու մասին: Մարզի նահանգապետ Անտոն Ալիխանովը հայտնել է, որ Կալինինգրադի մարզի լաստանավային համալիրը կհաղթահարի Լիտվայով տարանցումը սահմանափակելու պատճառով առաջացած բեռների ավելացումը։ Լիտվայով Կալինինգրադի մարզ նավթամթերքի տեղափոխումը շարունակվում է, դրանց տարանցումը մինչև օգոստոսի 10-ը սահմանափակված չէ»,- փոխանցում են լրատվական ծառայությունից:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը հունիսի 20-ին հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է շտկի Կալինինգրադի շրջափակման հետ կապված իրավիճակը, կամ Ռուսաստանն ազատ կլինի տարանցման հարցը ցանկացած միջոցներով լուծելու համար: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն Լիտվայի ձեռքով սկսում է ռուսական տարածաշրջանի շրջափակումը, դա ուղղակի ագրեսիա է Ռուսաստանի դեմ, որը ստիպված է ինքնապաշտպանության դիմել։
ՌԴ ԱԳՆ-ն հունիսի 20-ին հայտարարել է, որ Ռուսաստանը Լիտվայի գործողությունները գնահատում է որպես բացահայտ թշնամական, դրանք խախտում են Վիլնյուսի միջազգային պարտավորությունները: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Վիլնյուսի որոշումն աննախադեպ և անօրինական է անվանել: