00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամբողջությամբ պրոֆեսիոնալ բանակի անցնելը ՀՀ-ի դեպքում կիրառելի չէ. նախկին փոխնախարար

© Sputnik / David GalstyanԳաբրիել Բալայան
Գաբրիել Բալայան - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2022
Գաբրիել Բալայան
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը կարծում է, որ պայմանագրային զինծառայողների իրավագիտակցությունն ավելի բարձր է, քան ժամկետայիններինը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Ժամկետայիններին մարտական հերթապահությանը ներգրավելն ավելի ծախսատար է, բայց մյուս կողմից հարց է՝ արդյոք պետությունը բավարար ֆինանսական միջոց նախատեսե՞լ է պայմանագրայինների համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հարցադրումն արեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գաբրիել Բալայանը։
ԶՈւ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը երեկ Կենտրոնական հավաքակայանում ասել էր, որ ՀՀ ՊՆ-ի, ԶՈւ ԳՇ նպատակներից մեկը ժամկետային զինծառայողներին որքան հնարավոր է առաջնագծից հանելն է։ Նրանք զբաղվելու են միայն պատրաստությամբ, անհրաժեշտության դեպքում` կիրառվելու են ըստ նշանակության։
«Չեմ կարող պնդել, որ ծառայության որակը միանգամից կբարձրանա, բայց առնվազն ենթադրվում է, որ պայմանագրային զինծառայողն արդեն մեկ անգամ ժամկետային ծառայություն անցել է և ավելի ծանոթ է բանակային կյանքին, քան ժամկետայինը»,- նշեց Գաբրիելյանը։
Ժամկետայիններին փոխարինելը, նախկին պաշտոնյայի դիտարկմամբ, նաև այլ նպատակի կարող է ծառայել․ պայմանագրայինների իրավագիտակցությունն ավելի բարձր է, այսինքն` օրենքի գերակայությունը շատ ավելի բարձր կլինի, թեպետ ժամկետային զինծառայողների մի զգալի հատված էլ բավական բարձր իրավագիտակցությամբ է գնում զինծառայության։
Մյուս կողմից էլ առաջնագիծը հիմնականում պայմանագրայինների ուսերին դնելը ենթադրում է ֆինանսական ծախս։ Այսօր պայմանագրային զինծառայողի աշխատավարձը թեկուզ միջին աշխատավարձից կարող է բարձր լինել, բայց նախկին պաշտոնյայի կարծիքով, զիջում է այլ աշխատանքների, որոնք չեն ենթադրում, օրինակ, բարձրագույն կրթություն կամ այդպիսի խիստ կանոնագրքային մոտեցումներ ու պայմաններ, որոնք զինծառայությունն է ենթադրում, իսկ քրեական օրենսգրքում էլ չկա դրանց վերաբերվող առանձին գլուխ և այլն։
Արդեն 30 տարեկան է. Պապիկյանը կարևորել է ԶՈւ ավիացիայի դերը բանակի մարտունակության գործում
«Այս առումով պետք է հասկանալ՝ արդյոք այսօր ՀՀ բյուջեն ի վիճակի՞ է առաջարկել պայմանագրային զինծառայության այնպիսի աշխատավարձ, որ քաղաքացին կթողնի այլ՝ ավելի գայթակղիչ, աշխատանքի առաջարկները և կգնա զինծառայության։ Հիմիկվա աշխատավարձը չեմ կարող ասել, թե բավարար է, որպեսզի ծառայողն իր պահանջները կարողանա պատշաճ կերպով բավարարել»,- ասաց Բալայանը։
Ժամկետայինին առաջնագծից հանելը ֆինանսական ծախս է ենթադրում․ ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գաբրիել Բալայան
Երբեմն քննարկվում է ամբողջությամբ պրոֆեսիոնալ բանակի անցնելը կամ ժամկետայինների զինծառայությունը պարտադիր 2 տարուց նվազեցնելը։ Բալայանը կողմ է զինծառայության ժամկետը կրճատելուն, սակայն կարծում է՝ ամբողջությամբ պրոֆեսիոնալ բանակի անցնելը Հայաստանի դեպքում կիրառելի չէ։
«Ամբողջությամբ պրոֆեսիոնալ բանակի անցնելու դեպքում բանակի ռեզերվ, որպես այդպիսին, չի լինելու, իսկ այդպես պարզապես վտանգի տակ ես դնում ամբողջ անվտանգության համակարգը։ Միայն ռեզերվ ունենալու գաղափարից ելնելով միանշանակ դեմ եմ, որպեսզի քննարկվի ընդհանրապես ժամկետային ծառայությունը վերացնելու հնարավորությունը»,- ասաց Բալայանը։
Նրա կարծիքով՝ ամբողջությամբ պրոֆեսիոնալ բանակ ունենալը սահմանափակում է դնելու ծառայողների տարիքի վրա, ծառայության ավարտից հետո նրանք կանչվելու են միայն ռազմական դրության ժամանակ, երբ նրանց մեծ մասն արդեն պիտանի չի լինի ծառայությանը։
Պաշտպանության նախկին փոխնախարարը նշեց, որ ժամանակին տարբերակներ են քննարկվել ժամկետային զինծառայության տևողությունը կրճատելու համար։ Օրինակ՝ քննարկվել է ծառայությունը մեկուկես տարի դարձնելն ու ծառայությունից հետո 5-10 տարվա կտրվածքով 2-3 տարին մեկ մի քանի ամսյա վերապատրաստման զորակոչելու հնարավորությունը։ Սա, Բալայանի կարծիքով, լավ տարբերակ էր, քանի որ հիմա գործող պարտադիր երկու տարվա ծառայությունը չի ծառայում իր նպատակին։

«Որքան պայմանագրային զինծառայողների տեսական կշիռն ավելանա, այնքան հնարավորություն կլինի ժամկետային զինծառայության ժամկետն էլ կրճատելու, բայց՝ ոչ միանգամից։ Նախ պետք է փորձնական արվի։ Պետք է տեսնել, թե ինչպես են համադրվում սահմանային զինծառայությունն ու ժամկետային զինծառայության կրճատումը, և հետո դա տարածել բոլոր բանակային ստորաբաժանումների վրա»,- կարծում է Բալայանը։

Նախկինում քննարկված տարբերակներից է եղել նաև որոշակի զորատեսակներում ծառայության ժամկետի ավելացումը։ Այս դեպքում, Բալայանի խոսքով, կարելի է քննարկել ոչ միայն ժամկետայինների ծառայությունը կրճատելը, այլև տարբեր ձևերով լրացուցիչ զորակոչ կազմակերպելը։ Օրինակ՝ դա կարելի է անել հաշմանդամություն ունեցողներին ծառայության ներգրավելով։ Նրանք, Բալայանի պնդմամբ, կարող են անել գրասենյակային ինչ-որ ծառայություն ավելի երկար ժամկետով, քանի որ ծառայության պայմաններն այդքան խիստ չեն լինի, ինչքան մարտական հերթապահություն իրականացնելու պայմաններն են։
Հիշեցնենք, որ 2022թ․ ամառային զորակոչը մեկնարկել է հունիսի 13-ին։ Այս տարվա ամառային զորակոչից սկսած` ՀՀ ԶՈւ-ում նոր կարգ է սահմանվել. բոլոր նորակոչիկները ծառայության են անցնելու հրաձգային-ուսումնական գումարտակներում, որտեղ մնալու են շուրջ 5 ամիս, մինչև ուսումնական փուլի ավարտը։ Դրանից հետո տեղափոխվելու են վիճակահանությամբ իրենց մշտական տեղակայման զորամասեր։
Լրահոս
0