ՋԷԿ-երի համար գազն էժանացել է. ՀԾԿՀ–ն վերանայել է արտադրված էլեկտրաէներգիայի սակագները

© ARMENPRESSԵրևանի ՋԷԿ
Երևանի ՋԷԿ - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Նոր սակագները վերաբերում են միայն ՋԷԿ–երից ՀԷՑ–ին առաքվող էլեկտրաէներգիային։ Սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի գնի վրա ՀԾԿՀ–ի այս որոշումն առայժմ որևէ ազդեցություն չի ունենա։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հայաստանյան ՋԷԿ-երին մատակարարվող գազի գինը օգոստոսի 1-ից կէժանանա։ Որոշումն ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այսօրվա նիստում։
Գազի սակագնի փոփոխությոսւնը պայմանավորված է դոլարի փոխարժեքի` վերջին 2-3 ամիսներին գրանցվող անկման հետ։ Բանն այն է, որ Հայաստանում խոշոր արտադրողներին, այդ թվում ՋԷԿ–երին մատակարարվող գազի սակագինը հաշվարկվում է դոլարին համարժեք դրամով և1000 խմ–ի դիմաց կազմում է 221,5 դոլար։
Այս վերահաշվարկի արդյունքում ՀԾԿՀ–ն վերահաշվարկել է նաև ՋԷԿ–երում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագները։ Ընդ որում` հայաստանյան 3 ՋԷԿ–երի համար տարբերակված սակագներ են սահմանվել` կախված դրանց արտադրական ցիկլում իրականացվող այլ ծասերից։
Փոխվարչապետը չի բացառում, որ սակագներն ու բյուջեի որոշ հաշվարկներ կվերանայվեն
Այսպես` Հրազդանի ՋԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքի սակագինը 1 ԿՎտ/ժ-ի համար նվազեցվել է 1,071 դրամով (33,460 դրամից 32,389 դրամ): «Գազպրոմ Արմենիային» պատկանող «Հրազդան-5» էլեկտրակայանի սակագինը նվազեցվել է 1 ԿՎտ/ժ-ի համար 1.891 դրամով (25.201-ից 23.310 դրամ): «Երևանի ՋԷԿ»–ի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցվել է 2.697 դրամով (1 ԿՎտ/ժ-ի արժեքը սահմանվել է 18.097–ի դիմաց 20.794 դրամ):
Սահմանված նոր սակագները կգործեն մինչև 2023թ–ի փետրվարի 1-ը։
Նշենք, որ այս սակագները վերաբերում են միայն նշված ՋԷԿ–երից ՀԷՑ–ին առաքվող էլեկտրաէներգիային։ Սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի գնի վրա ՀԾԿՀ–ի այս որոշումն առայժմ որևէ ազդեցություն չի ունենա։
Գազի դիմաց սահմանին ռուբլով վճարելը սպառողների սակագնի վրա առայժմ չի ազդի. ՀԾԿՀ նախագահ
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, որ ՀՀ–ում գործող սակագներում դոլարի փոխարժեքի փոփոխությունը կարող է վերահաշվարկի հիմք դառնալ, եթե այդ գործընթացը երկարատև լինի։
Էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության հնարավորության մասին հարցին նույն օրը պատասխանել էր նաև ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Նա ևս չէր բացառել, որ փոխարժեքի պահպանման կամ էլ ավելի նվազման դեպքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կանդրադառնա խնդրին։
Լրահոս
0