00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Առաջիկա 10 օրվա մեջ հնարավոր է նոր երկրաշարժ, սակայն անհանգստանալու պատճառ չկա. սեյսմոլոգ

Մարգարյան. Ջավախքի խզվածքում սեյսմիկ ակտիվությունը գնում է մարման
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այսօր Բավրա գյուղից մոտ գրանցված երկրաշարժին, որը զգացվել է նաև Շիրակի, Լոռու, Տավուշի և Արագածոտնի մարզերում։
Բավրայում վերջին շրջանի երկրաշարժերի հաճախականությունը պայմանավորված է նրանով, որ տեղանքը գտնվում է սեյսմոակտիվ խզվածքային գոտում և Ջավախքի օջախային գոտին ամենաակտիվն է մյուս գոտիների համեմատ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի մասնագիտական կարծիք հայտնեց ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։
Նշենք, որ այսօր 3 երկրաշարժ է գրանցվել գրեթե նույն վայրում՝ ժամը 07.36-ին Բավրա գյուղից 14 կմ արևելք, ժամը 09:10-ին Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք և 10:14-ին Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք։
Անդրադառնալով նշված ակտիվ գոտում ավելի ուժին երկրաշարժի հավանականությանը` Մարգարյանն ընդգծեց, որ թեև երկրաշարժերի կանխատեսումը բարդագույն խնդիր է, բայցևայնպես, սեյսմիկ ծառայության ներկա գնահատականներն ու հետցնցումների բնույթը բերում են նախնական եզրակացության, որ վերոհիշյալ օջախում ակտիվությունը գնում է դեպի մարման, ոչ թե նոր, ավելի ուժեղ երկրաշարժի նախապատրաստման։
«Մյուս կողմից Բավրայի անունն ավելի հաճախակի է հիշատակվում զուտ այն պատճառով, որ գյուղը գտնվում է Ջավախքի խզվածքի հարևանությամբ, որտեղ կան նաև այլ բնակավայրեր, ուստի հաղորդագրություններ պատրաստելիս, որպես էպիկենտրոն, նշվում է քիչ թե շատ հայտնի և համեմատաբար ավելի մեծ բնակավայր հանդիսացող Բավրան, որպեսզի քաղաքացիներն ավելի արագ կողմնորոշվեն երկրաշարժի տեղանքի առումով»,– հայտնեց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը։
Նա տեղեկացրեց, որ հետցնցումների տևողությունը կապված է մագնիտուդից։ Դրանք կտևեն ևս 15-20 օր, առաջիկա 10 օրվա ընթացքում հնարավոր է նոր երկրաշարժ, որի ուժգնությունը կկազմի 2,8 բալ, սակայն տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ անհանգստանալու պատճառ չկա։
Մարգարյանի փոխանցմամբ` սեյսմիկ օջախներ կան նաև Հայաստանի կենտրոնում և հարավում, ինչպես նաև տարածաշրջանի հարևանությամբ գտնվող այլ վայրերում, սակայն ամենաակտիվը շարունակում է մնալ Ջավախքի խզվածքը, որի սեգմենտներից մեկը գտնվում է Հայաստանում, մյուսը` Վրաստանում։
Նա բացառեց եղանակային փոփոխությունների առնչությունը երկրաշարժերի հետ, ինչպես նաև բացառեց այն հանգամանքը, որ երկրաշարժերն իրենց հերթին կարող են պատճառ դառնալ եղանակային պայմանների կտրուկ փոփոխության։
Մեկ օրում 3-րդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանում
Լրահոս
0