https://armeniasputnik.am/20220714/hunisi-verjin-evrvopajum-gazi-ginn-aveli-qan-6-angam-gerazancel-e-nakhvord-tarva-cucanishy-45228959.html
Հունիսի վերջին Եվրոպայում գազի գինն ավելի քան 6 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Հունիսի վերջին Եվրոպայում գազի գինն ավելի քան 6 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Եվրահանձնակատարի խոսքով` հունիսի վերջին գազը վաճառվում էր 1 մեգավատ/ժամի դիմաց 140 եվրոյով։ 14.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-14T17:59+0400
2022-07-14T17:59+0400
2022-07-14T18:39+0400
գազ
եվրոպա
գնաճ
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1465/56/14655623_0:84:1601:984_1920x0_80_0_0_de778a2394e44105159328bbd0801871.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Գազի գինը Եվրոպայում հունիսի վերջին ավելի քան 6 անգամ գերազանցում էր նախորդ տարվա գինը։ Այս մասին ասուլիսում հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։Խոսքը եվրոպական բենչմարկ-գնի մասին է։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 141-րդ օրը։Եվրոպացի մարդու ուկրաինական բեռը, կամ Եվրամիությունում 2 բևեռ է ձևավորվում
եվրոպա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1465/56/14655623_88:0:1511:1067_1920x0_80_0_0_e17f4627212e83975ee44e193cba28db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գազ, եվրոպա, գնաճ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
գազ, եվրոպա, գնաճ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Հունիսի վերջին Եվրոպայում գազի գինն ավելի քան 6 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
17:59 14.07.2022 (Թարմացված է: 18:39 14.07.2022) Եվրահանձնակատարի խոսքով` հունիսի վերջին գազը վաճառվում էր 1 մեգավատ/ժամի դիմաց 140 եվրոյով։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Գազի գինը Եվրոպայում հունիսի վերջին ավելի քան 6 անգամ գերազանցում էր նախորդ տարվա գինը։ Այս մասին ասուլիսում հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։
«Հունիսի վերջին այն վաճառվում էր 1 մեգավատ/ժամի դիմաց 140 եվրո մակարդակում, ինչը գրեթե 6 անգամ ավելի է նախորդ տարվա գնից։ Բայց անջատման օրվանից հետո այն սկսեց աճել` հուլիսի 12-ին հասնելով 1 մեգավատ/ժամի դիմաց 173 եվրոյի»,- ասել է նա։
Խոսքը եվրոպական բենչմարկ-գնի մասին է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց
համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 141-րդ օրը։