Լևոն Արոնյանն անցել է շախմատի Meltwater Champions Chess Tour առցանց սերիայի եզրափակիչ

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել ֆոտոբանկԼևոն Արոնյան
Լևոն Արոնյան - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
FTX Road to Miami մրցաշարը Meltwater Champions Chess Tour սերիայի հերթական փուլն է, դրա մրցանակային ֆոնդը 150 հազար դոլար է։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը շախմատի FTX Road of Miami առցանց մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել։
Հայ շախմատիստը հաղթել է մրցման քառորդ եզրափակիչում և կիսաեզրափակիչում` հերթով պայքարից դուրս թողնելով Հնդկաստանի և Լեհաստանի հակառակորդներին։
Քառորդ եզրափակիչում Արոնյանը հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգայիսիից ավելի ուժեղ գտնվեց (2,5:1,5), իսկ կիսաեզրափակիչում վստահ հաղթանակ տարավ լեհ Յան Քշիշտոֆ Դուդայի նկատմամբ (3:1)։
Առցանց մրցաշար. Սամուել Սևյանն ու Լևոն Արոնյանը քառորդ եզրափակիչում են
Եզրափակիչում Արոնյանը հանդիպեց չինացի շախմատիստ Վեյ Իի հետ, որը կիսաեզրափակիչում հաղթել էր վերջերս կայացած հավակնորդների մրցաշարի մասնակիցներից մեկին` հունգարացի Ռիչարդ Ռապորտին (2,5:0,5)։
16 շախմատիստների մասնակցությամբ մրցաշարի նախնական փուլում Լևոն Արոնյանը զբաղեցրեց 7-րդ տեղը։ Առաջինը մեր հայրենակից Սամուել Սևյանն էր ԱՄՆ–ից։ Քառորդ եզրափակիչում Սևյանը զիջեց Վեյ Իին։
FTX Road to Miami մրցաշարը Meltwater Champions Chess Tour սերիայի հերթական փուլն է, դրա մրցանակային ֆոնդը 150 հազար դոլար է։
Լևոն Արոնյանը 3-րդ տեղը գրավեց Բուխարեստում անցկացված մրցաշարում
Լրահոս
0