00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանն իր պայմաններով խաղաղության կհասնի Ուկրաինայում․ Մեդվեդև

© Sputnik / Екатерина Штукина / Անցնել մեդիապահոցԴմիտրի Մեդվեդև
Դմիտրի Մեդվեդև - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2022
Դմիտրի Մեդվեդև
Բաժանորդագրվել
Սպիտակ տունը շարունակում է զենք հասցնել Կիևի՝ հոգեվարքի մեջ գտնվող վարչակարգին։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ռուսաստանն Ուկրաինայում կհասնի իր բոլոր նպատակներին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«ԱՄՆ-ում և Ուկրաինայում պրոֆեսիոնալ զենքի գողերը մի լավ կլցնեն իրենց գրպանները։ Ահաբեկիչներն ու ծայրահեղականները ռազմական տեխնիկայի ավելի շատ մահաբեր տեսակներ կունենան։ Իսկ Ռուսաստանը կհասնի իր բոլոր նպատակներին։ Եվ խաղաղություն կլինի։ Մեր պայմաններով։ Եվ բնավ ոչ այն պայմաններով, որոնց մասին Եվրոպայում և օվկիանոսից այն կողմ բարբաջում են շփոթված քաղաքական իմպոտենտները»,- գրել է Մեդվեդևը իր Telegram-ալիքում։
Նրա խոսքով` չնայած անցյալ տարվա ձախողմանը՝ կապված Աֆղանստանում լքված 85 մլրդ դոլարի ռազմական տեխնիկայի հետ, Սպիտակ տունը շարունակում է անվերահսկելի կերպով զենք մատակարարել հոգեվարքի մեջ գտնվող կիևյան վարչակարգին։
Մեդվեդևը հավելել է, որ ամերիկացի զինվորականների Քաբուլ-քանդահարյան կոռուպցիոն փորձարկումներն ավարտվել են, իսկ երրորդ երկրներ զենքի վաճառքի գորշ սխեմաները՝ ոչ, քանի որ դրանք, նրա խոսքով, շատ «կանաչ» են բերում:
«Չնայած «Անկախ Ուկրաինայում» տիրող վախվորած քաոսին` «մահացու մետաղի» մատակարարումներն այնտեղ իրականացվում են ժամացույցի ճշգրտությամբ։ Դե ինչ, Նահանգներին նոր Աֆղանստան է պետք, որին սրընթաց կերպով վերածվում է ներկայիս Ուկրաինան։ Գողական շրջապտույտը ավելի ու ավելի շատ թանկարժեք սպառազինություն է տանում»,- ավելացրել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։
Նա նշել է, որ Պենտագոնը կանխատեսելի կերպով ամեն ինչ ժխտում է, ջղաձգորեն ստում և անտաղանդ ձևով խճճվում իր ցուցմունքներում»։
«Ընդ որում` ցանկացած ձայն, որը փորձում է առարկել, անմիջապես լռեցվում է։ Զենքի անվերահսկելի մատակարարումները քննադատելու համար բաժին է հասել անգամ ուկրաինական ծագում ունեցող ռուսատյաց կոնգրեսմենուհի Սպարցին, որը դեռ վերջերս հանդես էր գալիս արյունոտ լենդ-լիզի օգտին։ Քանի որ նա ձեռք է բարձրացրել ամենաթանկի վրա․ փողը, ինչպես հայտնի է, ո՛չ վառոդի հոտ ունի, ո՛չ էլ դիակների»,- գրել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։
Ինչպես է ապրում Դոնբասը Ուկրաինայի զինված ուժերի մշտական գնդակոծության տակ
Նա նշել է, որ այդ առումով պատմական օրինակները Միացյալ Նահանգների օգտին չեն խոսում։
«Օրինակ՝ զենքի գաղտնի, զանազան էմբարգոները շրջանցող մատակարարումներին սովորաբար մասնակցում էր Վաշինգտոնի շրջկոմի զգալի մասը։ «Քնկոտ Ջոն», ի դեպ, արդեն 80-ականներին Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ էր։ Այնպես որ արյան վրա կնքված գաղտնի գործարքների փորձն այնտեղ զգալի է»,- եզրափակել է Մեդվեդևը։
Ուկրաինացի զինծառայողների վրա մանրէաբանական փորձեր են կատարվել. Կոսաչև
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 146-րդ օրը։
Ուկրաինացի զինվորականները հրկիզում են հացահատիկային մշակաբույսերով արտերը. ՌԴ ՊՆ ամփոփագիր
Լրահոս
0