Կրակում էր իր ոտքերին, թոքերին կպավ. ծերուկ Եվրոպան և ռուսական պատժամիջոցների արդյունքը

© Sputnik / Владимир СергеевԵվրոպայի և ՌԴ-ի դրոշները
Եվրոպայի և ՌԴ-ի դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2022
Եվրոպայի և ՌԴ-ի դրոշները
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հակառուսական պատժամիջոցները բումերանգի պես հարվածել են արևմուտքի երկրների տնտեսությանը։ Եվրոպացիներն ու ամերիկացիները բախվել են կարևոր սննդամթերքների գների աճին։ Հայաստանում ևս սննդամթերքի գներն աճում են։ Այս ամենի մասին խորհրդածում է Spuntik Արմենիայի սյունակագիրը։
ԱՄՆ-ի Անկախության օրը (հուլիսի 4) տասը մարդուց բաղկացած խմբի համար բացված սեղանի արժեքը Ամերիկայում աճել է գրեթե 11 տոկոսով։
Դա ոչ թե շատ է, դա զգալի շատ է։ Իսկ առջևում Սուրբ ծնունդն է, էլ չասենք, որ տոնական ընթրիքի սեղանի շուրջ հավաքվում են ոչ միայն Ամերիկայում։ Բայց մյուս երկրների մասին՝ մի փոքր ավելի ուշ։
ԱՄՆ-ում սթեյք պատրաստելու գրիլը հայկական խորովածի մանղալի հարազատ եղբայրն է․միշտ ձեռքի տակ է, խիստ ծանրաբեռնված աշխատում է։ Հարմար է, համեղ, սովորական։
Հարմար է ոչ միայն այն պատճառով, որ արագ է՝ մի կտոր խոզի կամ տավարի միս գնեցիք, դրեցիք տաք ցանցին, 5-6 րոպե և պատրաստ է, այլ նաև, որ էժան է։ Բոլորին հասանելի մսի ախորժելի կտորներով լի էին բոլոր խանութների դարակները և ամերիկացիների սառնարանները։ Այսօր ամերիկյան ընտանիքներում միս հաճախ չի հայտնվում, և գրիլն էլ ոչ ամեն օր է հասանելի` փողը քիչ է։
ՌԴ–ն և Իրանը կարող են համագործակցել պատժամիջոցների հետևանքները նվազագույնի հասցնելու համար
Հոթ-դոգերը, մեր լեզվով ասած՝ նրբերշիկները, բարբեքյուի ավանդաբար շահավետ, հիմնական մթերքը, հիմա 12 տոկոսով ավելի թանկ են, քան նախորդ տարի, համբուրգերները նույնպես սովորականից թանկ են նստում՝ տավարի թարմ խճողակի գինը բարձրացել է մոտավորապես նույն 12 տոկոսով։
Սառը գարեջուրն էլ իր հերթին տոն նշողների ծախսերը բավական լրջացնում է։ «Nielsen-ի տվյալների համաձայն (ամենօրյա պահանջարկի ապրանքների մարքեթինգի խոշորագույն անկախ ընկերությունը՝ Ս․Բ․), գարեջրի գներն աճել են գրեթե քսանհինգ տոկոսով: Ալկոհոլից համեմատաբար մատչելի է մնում գինին»,- բացատրում է ամերիկյան «Նոր Միջօրեական» շաբաթաթերթը։

Իսկ ի՞նչ է կատարվում խորոված-քյաբաբի երկրում։ Հայաստանում 2022 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մսի գներն աճել են 9,5 տոկոսով. տավարի և հորթի մսի գինը՝ 8,8 տոկոսով, խոզի մսինը՝ 24,2 տոկոսով

Ամռանը վիճակը չթեթևացավ։ Իսկ թե ինչպես են տապակելիք ճտերի «գործերը», ինչպես կարգն է, կհաշվենք աշնանը։
Բայց չէ՞ որ մարդը միայն մսով չի ապրում։ Հնդկաձավարը, կարտոֆիլը, ինչպես պնդում են պարենի մասնագետները, երկու կարևորագույն ապրանքներն են, առանց որոնց հնարավոր չէ, որքան էլ ամեն ինչից բարձրը հացն է։
Ռուսաստանում կես կիլոգրամանոց հացի բոքոնը ամենաէժաններից մեկն է աշխարհում՝ երեսունհինգ ռուբլի։ Ավելի էժան է ընդամենը 17 երկրում, իսկ ավելի թանկ՝ 72 երկրում, ներառյալ՝ Հայաստանը։ Դեռ երեկ մեկ կիլոգրամի դիմաց այստեղ մեկուկես դոլար էին վճարում, այսօր` արդեն երկու, և դեռ վերջը չի երևում։
Հնդկաձավարի ու կարտոֆիլի հարցն էլ հույս չի ներշնչում։ Լինա Մ․-ն Երևան է եկել Կազանից։ Աղջիկը պնդում է, որ իր հայրենի քաղաքի համեմատ Հայաստանում ամեն ինչն է ավելի թանկ, բացի բանջարեղենից ու մրգերից։ Միաժամանակ, նա չի մոռանում նշել, որ գները Հայաստանում, այո՛, ավելի բարձր են, բայց մարդիկ բարի են։
ԵՄ–ն պատժամիջոցների նոր ցանկում ներառել է ՌԴ փոխվարչապետին ու ևս 47 մարդու
Ամեն դեպքում, ուտելիքի և շատ այլ ապրանքների գների սպառնալից աճը, առանց որոնց ոչ մի երկրում գոյատևել հնարավոր չէ, ժողովուրդներին ստիպում է մտածել և հանգիստ վիճակից հանող եզրակացության գալ։ Փորձելով Ռուսաստանին թաղել չլսված-չտեսնված պատժամիջոցների տակ` Եվրոպայի ղեկավարները մոռացել էին բումերանգի օրենքի մասին և իրենց իսկ լարած թակարդն ընկան։ Քանի գնում, այնքան ավելի հստակ է հանրությունը տեսնում տարօրինակ պատկերը․ Ռուսաստանի համար ԱՄՆ-ից և Եվրոպայից ամեն ինչի արգելքի հարցը զգալի չափով լուծում է ներմուծման փոխարինումը, նավթի գինն աճում է՝ ռուսական գանձարան միլիարդավոր դոլարներ լցնելով, ռուբլին ամրապնդվում է, ժողովուրդը փողոց դուրս չի գալիս։
Սա այն դեպքն է, երբ կողքից մեկնաբանությունը տեղին է։ «Պատժամիջոցների քաղաքականությունը սպասումները չարդարացրեց, ծրագրվածի հակառակ արդյունքը տվեց»,- Kossuth ռադիոյի եթերում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Պետք է ասեմ, որ սկզբում ես մտածում էի, որ մենք պարզապես մեր ոտքին ենք կրակում, բայց հիմա թվում է, որ եվրոպական տնտեսությունը իր իսկ թոքերին է կրակել, այդ պատճառով էլ հիմա խեղդվում է»,- ասել է նա։

Բոլոր նրանց, ովքեր աշխատանք ունեն, Օրբանը խորհուրդ է տվել պինդ պահել այն, քանի որ առաջիկա ամիսներին Եվրոպայում տնտեսական անկում է սպասվում։ Նրա խոսքով՝ բոլոր միջազգային հետազոտությունները, վերլուծություններն ու կանխատեսումները, որոնց հետ նա աշխատում է, ցույց են տալիս, որ պատժամիջոցների քաղաքականության և Ուկրաինայի հակամարտության համակցված ազդեցության պատճառով եվրոպական տնտեսությունը սկսում է սեղմվել:
«Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնականացման ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Արևմուտքը ուժեղացրել է պատժամիջոցների ճնշումը Մոսկվայի վրա: Եվրամիությունն արդեն պատժամիջոցների վեց փաթեթ է ընդունել, որոնք, ի թիվս այլ բաների ներառում են ածխի և նավթի էմբարգոն։ Այս ամենն արդեն խնդիրներ է առաջացրել հենց Արևմուտքի համար՝ կտրուկ գնաճ և ապրանքների ու բենզինի գների բարձրացում հրահրելով»,- ասում են սթափ մտածող եվրոպացի վերլուծաբանները։
Մոսկվայում դա աննախադեպ տնտեսական պատերազմ են անվանում` նշելով, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունն Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային տնտեսությանը։
Ինչ ճիշտ է՝ ճիշտ է։ ԱՄՆ-ում հրատարակվող «7 օր» թերթի անցկացրած հարցման մասնակիցներն ասում են, որ գների բարձրացումն ազդել է ամերիկյան երազանքի ձգտման վրա, և որ ամենամեծ պատնեշը, որին բախվում են ամերիկացիները, կյանքի արժողությունն է։
Այնուամենայնիվ, հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիները դեռևս հայրենասիրական դրսևորումներ ունենում են տոնական օրերից առաջ, և հարցման մասնակիցների գրեթե երկու երրորդը հայտարարել է, որ իրենք ջանում են ԱՄՆ-ում արտադրված ապրանքներ գնել:
Նույն պատճառով Իտալիայում օդաչուների և ավիափոխադրողների գործադուլ է տեղի ունեցել՝ չեղյալ է հայտարարվել առնվազն չորս հարյուր ազգային և միջազգային չվերթ. կյանքը թանկանում է, աշխատավարձերը չեն բարձրանում:
«Ես չեմ հոգնել, բայց գնում եմ»,- Լոնդոնից հայտարարեց Բորիս Ջոնսոնը։ Նրան աղմուկով ճանապարհեցին, լոնդոնյան նստավայրի դռների մոտ հատուկ ամբիոն տեղադրեցին, բայց նրա ելույթը շատ կարճ տևեց` ընդամենը վեց րոպե։
Իր աթոռը լքում է նաև Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին։
Մնում է միայն հուսալ, որ «հրաժարականների շքերթը» կսառեցնի հակառուսական տրամադրությունները Եվրոպայում։ Եվ մեկ էլ տեսար, խորովածն ու քյաբաբը կսկսեն ավելի հաճախ զարդարել տոնական սեղանները։ Իսկ եթե ո՞չ։ Իսկ եթե ծերուկ Եվրոպան շարունակի՞ կրակել սեփական ոտքերին, թոքերին և բավական հալից ընկած իր մարմնի մյուս մասերին։ Դե ի՞նչ, մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, ինչպես միշտ պետք է հույս դնենք սեփական ուժերի և ամենամերձավոր դաշնակիցների վրա։
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը գազի մատակարարումների կրճատում չի նախատեսի
Լրահոս
0