00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինացի ազգայնականները ԴԺՀ–ի բուժհաստատություններում հենակետեր են տեղակայել. ՌԴ ՊՆ

© Sputnik / Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոցՄիխայիլ Միզինցև
Միխայիլ Միզինցև - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2022
Բաժանորդագրվել
Դեպի պոլիկլինիկա տանող ճանապարհներն ականապատված են, բայց տեղի բնակչությանն այդ մասին դիտավորյալ չեն տեղեկացրել:
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ուկրաինացի ազգայնականները հենակետեր են կահավորել, հրետանի, կրակային կետեր, սպառազինության և զինամթերքի պահեստներ տեղակայել ԴԺՀ–ի բուժական հաստատություններում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կոնստանտինովկա քաղաքի թիվ 1 հիվանդանոցում ազգայնականների կողմից հենակետեր են ամրացվել, հարակից տարածքում տեղակայվել է զրահատեխնիկա և հրետանի, բժշկական հաստատության շենքերում նեոնացիստները, անվտանգության ապահովման պատրվակով, պահում են հիվանդանոցի անձնակազմին և հիվանդներին՝ փաստացի նրանց օգտագործելով որպես «կենդանի վահան»», - հայտնել է Միզինցևը:
Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա ԱԹՍ–ների հարձակումը կարող էր տեխնածին աղետի հանգեցնել. ՌԴ ՊՆ
Նրա խոսքով՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Զալիզնի բնակավայրի պոլիկլինիկայի շենքում «Այդար» ազգայնական գումարտակի զինյալները զորանոցներ և կրակակետեր են կահավորել, դեպի շենք տանող ճանապարհներն ականապատված են, բայց տեղի բնակչությանն այդ մասին դիտավորյալ չեն տեղեկացրել:
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Տորեցկ և Դրուժկովկա բնակավայրերի բուժական պրոֆիլակտորիաների շենքերում տեղակայված են Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումներ, սպառազինության և զինամթերքի պահեստներ, իսկ բժշկական օբյեկտներին հարող տարածքներում տեղակայված է զրահատեխնիկա, հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր», - հայտարարել է գեներալը:
Նա նաև հայտնել է, որ Նիկոլաևում ուկրաինացի զինծառայողները պոլիկլինիկայի շենքում հենակետեր են կահավորել, հաստատության անմիջական հարևանությամբ մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա են տեղակայել, ընդ որում` մերձակա տների բնակիչների տարհանում չի իրականացվել:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 147-րդ օրը։
Ուկրաինացի զինվորականները հրկիզում են հացահատիկային մշակաբույսերով արտերը. ՌԴ ՊՆ ամփոփագիր
Լրահոս
0