00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիսուսի արձանի տեղադրման պատճառով արշավականների հոսքը կնվազի. Ալպինիզմի հայկական ֆեդերացիա

Հատիս - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2022
Հատիս
Բաժանորդագրվել
Կառույցից ընդգծում են, որ Հիսուսի արձանի տեղադրման համար պետք է այլ վայր ընտրել` բացառելով հատկապես լեռնագագաթները։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան դեմ է Հատիս լեռան գագաթին Հիսուսի արձանի տեղադրմանը, քանի որ դա կարող է հանգեցնել լեռնագնացների, արշավականների հոսքի նվազման։
Լեռնագնացները դժգոհ են նաև, որ արձանի տեղադրման մասին մամուլից են տեղեկացել, քանի որ հանրային քննարկում չի կազմակերպվել։
Հատիս լեռը ՀՀ կառավարության «ՀՀ բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» որոշմամբ ներառված է Երկրաբանական հուշարձանների ցանկում։
«Այն ամենահաճախ այցելվող լեռների եռյակում է, մեծ հետաքրքրություն է ներկայացնում լեռնային տուրիզմի տեսանկյունից։ Այժմ, առանց որևէ հանրային քննարկման, առանց գերատեսչական մարմինների մասնագիտական կարծիքի կամ եզրակացության, առանց լեռնագնացների, լեռնային համայնքի հետ քննարկման, գործողություններ են իրականացվում արձանի տեղադրման ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Ֆեդերացիայում հասկանում են զբոսաշրջության տեսակետից նման արձանի կառուցման կարևորությունը, սակայն մյուս կողմից էլ արձանի տեղադրման պատճառով Հատիսը կկորցնի իր հետաքրքրությունը և նշանակությունը։ Ըստ նրանց` Հիսուսի արձանի տեղադրման համար պետք է այլ վայր ընտրել` բացառելով հատկապես լեռնագագաթները և այդ վայրի ընտրության քննարկումներին անհրաժեշտ է անցկացնել հանրային քննարկումներ։
«Հատիսի գագաթին արձանի տեղադրման օրինականության ստուգման առնչությամբ փաստաբանական հարցումներ են կատարվել, որոնց ստացման և բովանդակության արդյունքում կձեռնարկվեն համապատասխան գործողություններ»,– նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին գործարար Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել` նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։
ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ` միայն արձանի բարձրությունը (առանց պատվանդանի) պետք է լինի 33 մետր։
Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ` Գագիկ Ծառուկյանին հորդորելով զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն եկեղեցու դիրքորոշումը Ծառուկյանին հետ չպահեց իր մտքից, ավելին` նա ի պատասխան 3 հակափաստարկ ներկայացրեց ու շարունակեց նախագծի իրագործումը։
Բա հիմա ո՞ւր դնեմ այս արձանը․ օրենքով Հատիսը պաշտպանված է, իրականում անպաշտպան է մնացել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին կառավարության նիստում հայտարարեց, որ դեմ չեն Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Ավելին` Փաշինյանը պետական կառավարման մարմիններին հանձնարարեց սեղմ ժամկետում ընդունել ենթաօրենսդրական ակտեր, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը իրականացնելու համար:
Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները մեկնարկեցին հուլիսի 9-ին։
ԿԳՄՍ նախարարությունը հուլիսի 11-ին հայտարարեց, որ ընդունելի համարելով Հիսուս Քրիստոս մոնումենտալ արձանի գաղափարը` պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։
Լրահոս
0